Ալեն Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու արձանագրությունն արդեն կազմված է. Տիգրան Մուկուչյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԻնչպես արդեն հայտնել ենք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից:
Հարցին, թե հնարավո՞ր է Ալեն Սիմոնյանը հասցնի հրաժարվել պատգամավորական մանդատից եւ պահպանել ավագանու լիազորությունները՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու արձանագրությունն արդեն կազմված է, իսկ ԿԸՀ–ն, հիմք ընդունելով այդ փաստաթուղթը, պետք է ընդամենը մանդատ տրամադրի հերթական հաջորդ թեկնածուին։
Նկատառմանը, որ, փաստորեն, Ալեն Սիմոնյանն արդեն իսկ զրկվա՞ծ է ավագանու լիազորություններից, ԿԸՀ–ի նախագահը հաստատեց. «Այո, իսկ ԿԸՀ–ն պետք է ընդամենը թափուր մնացած մանդատը տրամադրի մյուս թեկնածուին»։