Արդար և արդարացի. արտահերթ ընտրությունների մասին. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտահերթ ընտրությունների հարցը պետք է քննարկվի ՀՀ Ազգային ժողովում և այնտեղ էլ պետք է լուծում տրվի: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Արտահերթ ընտրություններ պետք են, թե պետք չեն, ես կարծում եմ, որ երկու մեծ սուբյեկտ կա, որ պետք է որոշում կայացնի այդ հարցի շուրջ: Մեկը Հայաստանի ժողովուրդն է, մյուսը՝ ժողովրդի համապատասխան մարմինն Ազգային ժողովում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով, եթե այդպիսի որոշում ընդունվի, ապա նախագահի պարտականությունը կլինի իր լիազորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար և արդարացի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում