Վահրամ Բաղդասարյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Բաղդասարյանը հիշեցրեց` ՀՀԿ-ն հայտարարել է, որ ներկայիս կառավարության աշխատանքին խոչընդոտ չեն հանդիսանալու: «Մենք պետք է ընդառաջենք կառավարության ծրագրերի ներկայացմանը, որոնք միտված կլինեն մեր երկրի տնտեսության զարգացմանը և անվտանգությանը, որևէ այլ ճանապարհ չենք ընտրելու»,- նշեց նա:
Նա շեշտեց, որ այս պարագայում արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն չի տեսնում: Բաղդասարյանը նաև ընդգծեց, որ իրենք կողջունեն ցանկացած դրական նախաձեռնություն, որով հանդես կգա կառավարությունը և ոչ թե լուռ կհետևեն, այլ կբարձրաձայնեն դրական քայլերի մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել աշնանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը` նշելով, որ մինչ այդ պետք է ապահովեն բոլոր մեխանիզմներն արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Բաղդասարյանը հիշեցրեց` ՀՀԿ-ն հայտարարել է, որ ներկայիս կառավարության աշխատանքին խոչընդոտ չեն հանդիսանալու: «Մենք պետք է ընդառաջենք կառավարության ծրագրերի ներկայացմանը, որոնք միտված կլինեն մեր երկրի տնտեսության զարգացմանը և անվտանգությանը, որևէ այլ ճանապարհ չենք ընտրելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա: