Արսեն Թորոսյանը հանդիպել է Սինա Ֆաթահիի հետ

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր հանդիպեցի էլ-առողջապահության և ռադիոլոգիական պատկերների պահման (PACS) համակարգերի մեծ փորձ ունեցող Royal Front Investments ընկերության խորհրդի անդամ և գործընկեր պարոն Սինա Ֆաթահին։ Քննարկեցինք ընկերության հետաքրքրությունների շրջանակը ապագայում հայկական շուկա մուտք գործելու տեսանկյունից։ Պայմանավորվեցինք աշխատանքային կարգով հստակեցնել ակնկալիքները և մոտ ապագայում առարկայական քայլեր ձեռնարկել դրանց իրագործման ուղղությամբ։