«Այժմ էլ նոր իշխանություններից ենք պահանջելու». «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Կառավարության արդյունավետությունից մինչև ցավոտ ռեֆորմների վա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Բայղուշություններն» ու ռացիոնալության դեֆիցիտը. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել». «Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 17.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քաղաքացին տանիքից վայր է ընկել Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Համաներմամբ պատժի կրումից ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ ՀՀ ոստիկանությունն ամանորյա և սուրբ ծննդյան տոներին ընդառաջ խորհուրդներ է տալիս քաղաքացիներին Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի. Արթուր Վանեցյան Հայտնաբերվել են Երևանում 23-ամյա երիտասարդին սպառնալիքներով առևանգողները. նրանք ձերբակալված են. Ոստիկանություն Ինչպե՞ս տան պայմաններում պատրաստել որակյալ և համեղ սուջուխ․ բաղադրատոմս Արցախում զինծառայողը աչքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ. Դատախազություն Արոնյանը Լոնդոնում ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ Ստրասբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Մինչև տարեվերջ Ռուսաստանի հակահրթիռային ուժերը կհամալրվեն 100 նոր զինատեսակով Հետընտրական «գորդյան հանգույց» կամ ինչո՞ւ չի շնորհավորում Պուտինը Երևանում և մի քանի մարզերում սպասվում են հոսանքազրկումներ Թերեզա Մեյը վստահ է՝ Brexit-ի հարցով նոր հանրաքվեն ավելի կպառակտի երկիրը Այլևս դեն չնետեք կիվիի կեղևը. Ահա թե ինչով է այն օգտակար Խոշոր ավտովթար Երեւանում․ բախվել են ոստիկանական Nissan-ը եւ N 74 երթուղու «Գազելը»․ 7 վիրավոր կա (ֆոտո) Ղազախստանում Անկախության օրը ընդդիմադիր գործիչների, իրավապաշտպանների և ակտիվիստների են ձերբակալում Իրանի բալիստիկ հրթիռները բանակցությունների թեմա չեն դառնա. Իրանի ԱԳ նախարար

«Երևանյան հեռանկարներ»-ի հյուրը լինելու է Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը և Նեեմե Յարվին

 

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական  միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը տեղի կունենա հունիսի 11-ին: Հայաստանի և փառատոնի հյուրն է լինելու «Գրեմմի» մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը: Համերգը ղեկավարելու համար ԱՄՆ-ից Երևան է ժամանելու ծագումով էստոնացի լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  «Երևանյան հեռանկարներ» երաժշտական  միջազգային փառատոնի գրասենյակից՝ հավելելով. «92 տարվա պատմություն ունեցող նվագախումբը շրջագայել է գրեթե բոլոր աշխարհամասերում, աշխատել դարի ականավոր դիրիժորների և մենակատարների հետ, թողարկել նշանակալից ձայներիզներ` համագործակցությամբ ամենահայտնի ընկերությունների հետ: Նվագախմբի «տունը» Տալինի «Էստոնիա» համերգասրահն է: Խմբի նվագացանկը ընդգրկում է բարոկկո և դասական երաժշտությունից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ:

 

Նեեմե Յարվին դիրիժորական դինաստիայի նախահայր է, 2010թ.-ից Էստոնիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը, իսկ 2017-ին արժանացել է «Պատվավոր գեղարվեստական ղեկավար» կոչմանը։ Մաեստրո Յարվին ղեկավարել է Էստոնիայի ազգային օպերան, Գոթենբուրգի սիմֆոնիկ նվագախումբը, Թագավորական շոտլանդական ազգային նվագախումբը, Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, Նյու Ջերսիի սիմֆոնիկը, Ռոմանական Շվեյցարիայի նվագախումբը այլ հեղինակավոր նվագախմբերի շարքում: Նեեմի Յարվին թողարկել է դասական երաժշտության համաշխարհային գանձարանը համալրած 600 ձայնագրություն:

 

Դարի ականավոր դիրիժորներից մեկի` Նեեմե Յարվիի հետ հանդիպումը Հայաստանում սպասված է եղել տասնամյակներ:

 

Համերգի մենակատարը տաղանդավոր էստոնացի դաշնակահար Միհկել Պոլլն է: Արվեստի դոկտորի կոչում ունեցող երաժիշտը ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ: Նա նաև հանդես է եկել մենահամերգներով` ամենահեղինակավոր համերգասրահներում: Ստացել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների առաջին մրցանակները` Իտալիայում, Էստոնիայում և Իսպանիայում:

 

Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի իրադարձային այցը Հայաստան և համերգը նվիրվում է Էստոնիայի և Հայաստանի Հանրապետությունների 100-ամյա հոբելյանին»:

 

 

 

website by Sargssyan