Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Կզրկվե՞ն տարեկան 3 միլարդ դրամ աշխատելուց. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում, թե շուտով մարդիկ ստիպված չեն լինի վճարել գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման վճարը: Մասնավորապես, լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել է, որ ժողովուրդը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կզրկվի եկամտաբեր բիզնեսից: Ըստ այդմ, այդ ծառայությունն այլևս կարող են իրականացնել ԱԻՆ աշխատակիցները, որի դեպքում գումարի գանձում տեղի չի ունենա: Շրջանառվող լուրերից հետո ԱԻՆ լրատվական ծառայության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից տարածվեց պարզաբանում առ այն, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Պարզաբանման մեջ ասված էր, որ գազի ներտնային սպասարկման վճարները չեն փոխանցվելու ԱԻՆ–ին, նման հարց չի քննարկվել: Ինչպես հայտնի է, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի բաժանորդները տարվա մեջ երկու անգամ կատարում են գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման ծառայության վճարում: Սպասարկումն իրականացնողը «Էյ–Ի–Ջի–Սերվիս» ընկերությունն է, որը, ըստ լուրերի, պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Տարիներ շարունակ ընկերության բաժանորդները սուսուփուս կատարել են այդ պարտադիր վճարումը, որի դիմաց ընկերու­թյան աշխատակիցները տարեկան երկու անգամ այցելել են տներ, ստուգել գազօգտագործող սարքավորումների սարքինությունն ու անվտանգությունը: Հիմնականում դա արվել է անզեն աչքով: Աշխատակիցը մտել է բնակարան, տեսել սարքերը, հարցրել բաժանորդին խնդիրների առկայություն կա՞, թե՞ ոչ: Դրական պատասխանից հետո բաժանորդին մեկնել են մի փաստաթուղթ, համաձայն որի՝ վերջինս ոչ մի խնդիր չունի և ստորագրում է դրա դիմաց: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն իր հերթին հերքել է սպասարկման վճարի վերացման հնարավորությունը: Ավելի ստույգ՝ շեշտել է, որ ինքը տեղյակ չէ նման տարբերակի մասին: «Դա իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, և ես անձամբ ինքս տեղյակ չեմ, և նման քննարկումներ տեղի չեն ունեցել»,-երեկ ասել է նախարարը ճեպազրույցի ժամանակ: Այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե ինչ վիճակ է այս ոլորտում: «Էյ–Ի–Ջի–Սերվիս» ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս պահին այն սպասարկում է ավելի քան 670 հազար բաժանորդ և 1700 կազմակերպություն ու ձեռնարկություն, իսկ ընկերության գործունեության հիմնական նպատակը գազասպառման կենցաղային համակարգերի որակյալ և ժամանակին սպասարկումն է: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի հասարակայնության և ԶԼՄ–ների հետ կապերի ծառայության աշխատակից Միխայիլ Հարությունյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ սպասարկման սակագինը հաստատում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ըստ այդմ, մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում տարեկան սպասարկման վճարը կազմում  է 2270 դրամ, 2–ի դեպքում՝ 4540 դրամ, իսկ երեք և ավելի սարքավորման դեպքում՝ 6810 դրամ: Գոնե երկու գազօգտագործող սարքավորում ունեցող 670 հազար բաժանորդ ունենալու դեպքում ընկերությունն այս ծառայության շնորհիվ տարեկան աշխատում է միջինը 3 միլիարդ 41 միլիոն 800 հազար դրամ: Կարծում ենք՝ փոքր թիվ չէ գրեթե ոչինչ չանելու դիմաց: Լրատվական ծառայության աշխատակիցը նաև տեղեկացրեց, թե ստուգայցերն ընդունված կարգով պարտադիր երկու անգամ են կատարվում, ինչը պայմանավորված է մեկ անգամ ջեռուցման շրջանում այցելելու, ստուգելու սարքավորումների սարքինությունն ու անվտանգությունը, մյուսը՝ ոչ ջեռուցման շրջանում: Բայց կարող են տարեկան 3–5 անգամ այցելել ու ստուգել, կարող են այցելել նաև բաժանորդի զանգի դեպքում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюВВС Израиля за сутки нанесли удары по 50 целям в секторе Газа Эрдоган вновь сравнил Нетаньяху с Гитлером Аршак Карапетян заявил о начале акций неповиновенияБайден подпишет пакет законопроектов о помощи Украине 24 апреля Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянВ селе Норатус взрывом убит мужчина 109 лет спустя: День памяти жертв Геноцида армян Пашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры