ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՅԻՍԻ). Հռչակ­վել է Հա­յաս­տա­նի Դե­... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ռու­սա­կան Toyota-ն ուղև­որ­վում է Հա­յաս­տան» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հա­յաս­տա­նը կա­րե­լի է դասել «չբուժ­ված» երկր­նե­րի շար­քին... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր նախագիծ կա­մա­վոր­նե­րի և կա­մա­վո­րության մասին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արթուր Վանեցյանը կարևորում է երկրի վարկանիշի պահպանման հարցը ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 28.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պրեմիեր լիգայի վերսկսման հստակ օրը հայտնի է Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են. News.am Forbes-ը Պորոշենկոյին ընդգրկել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների եռյակում Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքիում. կա 6 վիրավոր Նախագահ Արմեն Սարգսյանի դասը Պլեխանովի ուսանողների համար (տեսանյութ) Երևանում 40 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 18 իրավախախտում «Տավուշ տեքստիլ»-ի 100 աշխատակցի թեստերի արդյունքները դրական են Ես անտեղի եմ համարում այն շահարկումները, թե դիմակը թանկ է․ Նիկոլ Փաշինյան Ձորագյուղում կորոնավիրուսի 10 դեպք է հաստատվել Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարավածության 8 371 նոր դեպք․ Ռիա Նովոստի Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն այսօր առաջին անգամ տուն է գնում (տեսանյութ) Եթե քաղաքական որեւէ ուժ ցանկանար գնալ Սարդարապատի հուշահամալիր, կարող էր նախապես դիմել պարետատուն․ վարչապետի խոսնակ Դաշնակցությունը երբեք չի զբաղվել պոպուլիզմով․ Իշխան Սաղաթելյան Նոր համաճարակն առավելապես հարվածում է աշխատող աղքատներին, փոքր և գերփոքր կազմակերպություններին. տնտեսագետ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ԱԺ որոշմամբ չեղարկվել, դա ակնհայտ հակասահմանադրական օրենք է. Դավիթ Հարությունյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՅԻՍԻ). Հռչակ­վել է Հա­յաս­տա­նի Դե­մոկ­րա­տա­կան Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը Նավթի գները նվազել են «Ռու­սա­կան Toyota-ն ուղև­որ­վում է Հա­յաս­տան»

Դատարանները «շիվարած» են. իներցիա՞, թե՞ վախ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի նոր իշխանությունը բացառել է իշխանական որևէ այլ օղակի՝ դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը։ Դատական համակարգի շուրջ առկա դիրքորոշումներում, սակայն, մտավախություն կա: Մի կողմից, այո, դատարաններին ազատություն է տրված, բայց մյուս կողմից կա ամենաթողության վտանգը: Բացի այդ, արդյո՞ք պետք չեն մեխանիզմներ, որոնք եթե չեն բացառի, գոնե նվազագույնի կհասցնեն այդ ոլորտում առկա կոռուպցիան: «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը մտավախություն չունի, թե իրավիճակը կարող է ամենաթողության վերածվել:

«Որովհետև դատավորը պարտավոր  է առաջնորդվել միայն ու միայն օրենքներով, իսկ որտեղ չկա օրենք` իրավունքով: Սրանք հստակ իրավական կատեգորիաներ են: Ամենաթողության խնդիր թեև չկա, բայց այլ հարց կա: Կարծում եմ` մեր դատավորները հատկապես աղմկահարույց գործերով սովոր չեն ինքնուրույն աշխատել: Մեր ամբողջ դատական համակարգը և դատարանները չեն պատկերացնում, որ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունեն: Սա է խնդիրը, որ օրեր շարունակ դատարանում չեն կարողանում հասկանալ, թե հաջորդ քայլը որը պետք է լինի: Իմ համոզմամբ` հենց դա է խնդիրը, որ պարբերաբար հետաձգվում են թե ՛ «Սասնա ծռերի» գործով և թե՛ նման այլ աղմկահարույց դատական նիստեր»,–«Փաստ»–ի հետ զրուցում ասաց իրավապաշտպանը: 

Նա շեշտեց, որ այսօր դատավորներն իներցիայով են շարժվում. «Նրանք մտավախություն ունեն, որ հնարավոր է` նախկին իշխանությունները վերադառնան ու իրենք հայտնվեն շատ վատ վիճակում: Հիմա, փաստացի, ունենք արդեն մասնակի իշխանափոխություն և իրենք ստիպված են անել այն, ինչը պարտավոր են օրենսդրությամբ: Ի վերջո, իրենք կհասկանան, որ պարտավոր են աշխատել միայն ու միայն օրենքով, իսկ ովքեր չեն հասկանա, ստիպված կլինեն հեռանալ հանրային ճնշումների տարբերակով, որն ամենևին չի ենթադրում ո՛չ հետապնդում, ո՛չ վրեժխնդրություն: Չի կարող դատավոր աշխատել մի անձ, ով ունակ չէ հասկանալ իր գործառույթն ու դերը հասարակության մեջ»: Ինչ վերաբերում է համակարգում առկա կոռուպցիային, Նինա Կարապետյանցը նշեց. «Իրավապահ մարմինների կողմից հստակ գործողություններ են պետք` կլինի ԱԱԾ, թե` ՀՔԾ: Ես վստահ եմ` իրենք ունեն այն տեղեկատվությունը, թե ովքե՞ր, ե՞րբ, ինչպե՞ս և ինչպիսի ոչ օրինական վարույթներ են իրականացրել: Ընդամենը մեկ, երկու կամ առավելագույնը 10 դատավորի դեմ օրինական հետապնդում սկսելու դեպքում մնացածը կհասկանան, որ կամ պետք է հեռանան համակարգից, որովհետև իրենք չեն համապատասխանում այսօրվա Հայաստանի պահանջներին կամ կխելոքանան ու կսկսեն աշխատել օրենքներով: Իսկ եթե հատուկ ծառայությունները չունեն այդ տեղեկությունները, շատ վատ է, թեև, վստահ եմ, ունեն: Նախկինում ունեցած տեղեկատվությունը չկիրառողներն էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հասարակության մեջ տարբեր խոսակցություններ են շրջանառվում, բայց, ցավոք, որևէ մեկը չի գա ու չի ասի, թե կոնկրետ այսինչ մարդուն այսինչ հարցով դիմել եմ ու այսքան գումար տվել, որովհետև երկուսն էլ այդ դեպքում պատժվելու են: Վստահ եմ, որ ունեն տեղեկատվություն, որը շատ հեշտությամբ կարող են օգտագործել դատական համակարգն ու ոլորտի ներկայացուցիչներին ճիշտ ուղու վրա դնելու համար»,–ասաց նա:

Նրա խոսքով` պատասխանատվությունն այս պարագայում չպետք է լինի միայն զուտ ֆինանսական հատուցման տեսքով, ինչպես, օրինակ, տնտեսական ոլորտում է, ուր հարկեր չվճարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու փաստ դեռ չկա. «Ես գտնում եմ, որ արդարադատությունն այն ոլորտը չէ, որտեղ կարելի է փողով հարց լուծել ու անպատիժ մնալ»:

Իրավապաշտպանը համոզված է` այսօր էլ կան բոլոր այն ռեսուրսները, որոնցով հնարավոր է մաքրել համակարգը, ուղղակի զուտ ժամանակի խնդիր է: «Այսօրվա դրությամբ, ժողովրդական լեզվով ասած, դատարանները «շիվարած» են` իներցիայով են առաջ շարժվում: Եթե չեն գիտակցելու իրենց բացառիկ դերը, ստիպված են լինելու հեռանալ: Այս պահին ոլորտում առկա իրավիճակը հասարակության շրջանում հիվանդագին է ընդունվում, քանի որ ունենք քաղբանտարկյալներ, որոնց խնդիրը ժամ առաջ պետք է լուծվի: Ամբողջ լարվածությունը հենց քաղբանտարկյալների խնդրով է պայմանավորված: Դատախազությունը և դատարանները փորձում են դիմադրել` միգուցե նաև հետագայում չպատժվելու համար, բայց այդ բոլոր խնդիրներն, ի վերջո, լուծվելու են»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

website by Sargssyan