Դոնալդ Տուսկը կոչ է արել ամրապնդել G7-ի ձևաչափն առանց Ռուսաստանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի վերադարձը «Մեծ ութնյակ» կարող է խախտել առաջատար համաշխարհային գերտերությունների ակումբի ամբողջականությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Կանադայում G7 գագաթնաժողովի շրջանակներում կայացած ասուլիսում:
Վերջինս ընդգծել է, որ փոխհամագործակցության ներկայիս ձևաչափը «յուրահատուկ» է և առանձնանում է դրա կազմի մեջ մտնող երկրների միասնականությամբ:
«Այսօր զգալիորեն շատ ավելի կարևոր է համոզել մեր ամերիկացի գործընկերներին ամրապնդել մեր ձևաչափը, քան մարտահրավեր նետող ինչ-որ նոր բան փնտրել», - ընդգծել է Տուսկը:
Եվրախորհրդի նախագահի այս մեկնաբանությունը հետևել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներկա գտնվի Քվեբեկում անցկացվող G7-ի գագաթնաժողովին:
Վերջինս նշել է նաև «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կքննարկեն ժողովրդավարական գործընթացներին արտասահմանյան միջամտությունը կանխելու հարցում համագործակցությունը: