Անկարան բացատրել է, թե ինչու է Վաշինգթոնն անհագստացած C-400-ի ձեռքբերմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում կարծում են, որ ԱՄՆ-ին մտահոգում է Անկարայի կողմից ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համակարգերի շատ ուժեղ ռադարները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ հրթիռային գործարկիչները չեն սպառնում ՆԱՏՕ-ին:
«Նրանք անհանգստացած են, որ եթե C-400-ը տեղադրվի Թուրքիայում, ապա այդ ռադարները կարող են փոխանցել F-35-ի եւ ՆԱՏՕ-ի այլ սպառազինությունների տվյալները, - ասել է Ջանիկլին:
«Մենք նրանց բացատրեցինք, որ ոչ մի վտանգ եւ սպառնալիք չկա եւ չի լինի, երաշխավորել ենք այդ», -Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է նա:
Նա հավելել է, որ Թուրքիան ամերիկյան կողմից ակնկալում է պարտավորությունների ազնիվ կատարում:
«Հենց վերաբերմունքն էր (ԱՄՆ-խմբ.), որ մեզ ստիպեց ՀՕՊ համակարգերի գնման համար այլ լուծումներ գտնել, C-400-ի համաձայնագիրը հարկավոր է հենց այդ հարթությունում դիտարկել», — ասել է նախարարը: