Բելգիայի ոստիկանությունը ուսանողներից առգրավել է գողացված հրթիռային գործարկիչներ եւ նռնակներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի Լյեժ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երկու ուսանողների, որոնց մեքենայում գտել է վեց հրթիռային գործարկիչներ, կումուլյատիվ արկ, երեք ծխային նռնակներ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Belga գործակալությանը:
Նրա խոսքով, տպավորիչ զինանոցը հայտնաբերել էեն ոստիկանները, որոնք սովորական ստուգման համար կանգնեցրել էին մեքենան: Եվ չնայած երիտասարդները պնդում էին, որ բոլոր զենքերը ապառազմականացված են (օգտագործման համար անպիտան), ոստիկանները անմիջապես ձերբակալել են նրանց եւ տարել ոստիկանության բաժին:
Հարցաքննության ժամանակ 22 եւ 24 տարեկան երիտասարդները, ովքեր Լյեժի դպրոցի ուսանողներ էին, վստահեցնում էին, որ նրանք գիտեին, որ դրանք ոչ մարտական նմուշներ են: Նրանք խոստովանել են, որ հրթիռները եւ մնացած զենքերը գողացել են թափոնների վերամշակման փակ ձեռնարկությունից:
Քանի որ ոչ մի զենքի համար երիտասարդները թույլտվություն չունեին, դատախազությունը նրանց դեմ քրեական գործ է հարուցել, մեղադրանքներն ավելի ուշ կներկայացվեն: