Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Թրամփի գործողությունների ֆոնին ԵՄ-ին կոչ է արել ավելի ակտիվորեն պաշտպանել իր շահերը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների լույսի ներքո ԵՄ-ն պետք է միավորվի եւ ավելի ակտիվորեն պաշտպանի իր շահերը: Այս մասին կիրակի օրն իր թվիթերյան էջին գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մի թվիթը կարող է շատ արագ մեծ վստահություն քանդել»,- ասել է նա՝ ի նկատի ունենալով Թրամփի վերջին գրառումները: «Շատ կարեւոր է, որպեսզի Եվրոպան միավորվի եւ ավելի ակտիվորեն պաշտպանի իր շահերը: Միասնական Եվրոպան «Ամերիկան՝ ամենից առաջ» կարգախոսի պատասխանն է»,- կարծում է Մաասը:
ԱՄՆ նախագահը շաբաթ օրը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչներին կարգադրել է չստորագրել G-7-ի գագաթնաժողովի վերջնական կոմյունիկեն՝ համապատասխան գրառում անելով իր թվիթերյան էջին: Նա, մասնավորապես, նշել էր, որ նման որոշում է կայացրել՝ հիմնվելով «Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի՝ գագաթնաժողովի արդյունքներով արված կեղծ հայտարարությունների վրա»:
Ավելի վաղ Կանադայի վարչապետը հայտարարել էր, որ յոթնյակին հաջողվել է համաձայնության գալ կանադական Լա Մալբա հանգստավայրում կայացած գագաթնաժողովի վերջնական կոմյունիկեի տեքտսի շուրջ: