Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Նա­խի­ջև­ա­նում դիր­քե­րի առաջ­խա­ղա­ցու­մը ցու­ցադ­րա­կան բնույթ ունի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ–ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակը քննարկումների առիթ էր դարձել թե՛ ԶԼՄ–ներում և թե՛ սոցցանցերում: Խոսքը սահմանի որոշակի հատվածներում հայկական կողմից «դիրքեր հանձնելու» վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների մասին էր: Ադրբեջանական հաղորդագրություններում նշվում էր նախկին ադրբեջանաբնակ Գյուննութ գյուղը: Հայկական կողմը պաշտոնական մակարդակով մի շարք պարզաբանումներ արդեն իսկ ներկայացրել է: ՊՆ մակարդակով հնչեց նաև դիրքորոշում, ըստ որի` «հակառակորդին ինչ–որ դիրքեր զիջելը ոչ միայն սխալ է, այլև ոչ պրոֆեսիոնալ»: Դրանից զատ տարատեսակ շահարկումներից խուսափելու համար կազմակերպվեց նաև այց Նախիջևանյան դիրքեր: 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում, այդուհանդերձ, փորձեցինք հասկանալ իրավիճակը, ադրբեջանական կողմի ակտիվության հնարավոր պատճառները:

Մինչ անդրադառնալը Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակին, քաղաքագետը «Փաստ»–ի հետ զրույցում ընդգծեց. «Առհասարակ բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ, ըստ էության, ադրբեջանական կողմը պատրաստվում է և հարմար առիթի դեպքում կարող է անգամ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների դիմել: Դա միանշանակ ակնհայտ է իրենց գործողություններից, և սա արդեն անհանգստանալու և զգոն լինելու լուրջ պատճառ է»:

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Նախիջևանին, նա ասաց. «Կարծում եմ` Նախիջևանի պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները երկու տրամաբանություն ունեն: Նրանք նախևառաջ փորձում են ցույց տալ և փորձում են ամեն ինչ անել, որ Արցախում պատերազմ սկսելու պարագայում հայկական կողմն այստեղից ուժերը չուղղի Արցախ: Փորձում են այնպես անել, որ հայկական կողմն այդ առումով մշտապես վտանգի զգացողություն ունենա: Սա ադրբեջանցիներին հնարավորություն է տալիս նվազեցնել հայկական ուժերի ներկայությունն Արցախում: Սա խնդիրներից առաջինն է: Երկրորդը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության փաստացի ղեկավարի` Վասիֆ Թալիբովի հեղինակության բարձրացումն է հասարակության շրջանում: Մենք գիտենք, որ Ադրբեջանում կլանների հակամարտությունն իսկապես բավականին ուժեղ է»,–ասաց նա` հավելելով, որ, որպես այդպիսին, նախիջևանյան կլանի ներկայացուցիչներն Ալիևի կուսակիցներն են:

Վերադառնալով Նախիջևանի սահմանի վերաբերյալ քննարկումներին` նա նշեց. «Իրականում այդ հատվածում փոփոխություններ եղել են: Դիրքերը բարելավել են և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը: Թեև ես ներկա չեմ եղել կազմակերպված այցին, բայց հրապարակված լուսանկարների, տեսանյութերի եմ հանդիպել: Հաշվի առնելով նաև հրապարակված տեղեկատվությունը, ըստ ամենայնի, Նախիջևանում դիրքերի առաջխաղացումը, այնուամենայնիվ, ցուցադրական բնույթ ունի»:

Նշենք, որ հայկական կողմը Գյուննութ գյուղի հետ կապված իրական պատմությունն էր ներկայացրել, ըստ որի` օրեր առաջ Ադրբեջանն էր դիմել ՀՀ ՊՆ–ին՝ խնդրելով թույլատրել ադրբեջանցիներին այցելել գյուղի իրենց գերեզմանատուն: 

Անդրադառնալով հայկական կողմի մարդասիրական քայլին ապատեղեկատվությամբ «պատասխանելու» Ադրբեջանի քայլին` Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Մի բան ակնհայտ է, որ, այո՛, Ադրբեջանը զբաղված է Հայաստանի և Արցախի դեմ տեղեկատվական պատերազմով: Եվ անգամ մարդասիրական քայլերին նրանք նման պատասխան են տալիս: Ժամանակն է, որ մեր համապատասխան մարմինները հաշվի առնեն սա»:

Նրա խոսքով, ամեն դեպքում, հայկական կողմից տեսագրություն ևս պետք է լիներ: Քաղաքագետի դիտարկմամբ` Ադրբեջանին հավատալ ու վստահել պետք չէ, քանի որ նախկինում ևս առիթներ են եղել համոզվելու դրանում:

Վերադառնալով նաև ղարաբաղա–ադրբեջանական սահմանում առկա լարվածության աճին ու Ադրբեջանի ակտիվությանը` Հրանտ Մելիք–Շահնազարյանն այդ առումով առանձնացրեց նաև քաղաքական իրավիճակը: 

«Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանում իրավիճակը դեռ լարված է, ապակայունացված, և ՀՀ–ն գտնվում է վերափոխումների փուլում: Ադրբեջանը տեսնում է, որ ի տաբերություն նախկին իշխանությունների, Հայաստանի ներկայիս իշխանությունների հեղինակությունն այդքան բարձր չէ միջազգային տարբեր կառույցներում»,–ասաց նա` հավելելով, որ այդ պատճառով Ադրբեջանը պատրաստ է զարգացումների. հենց քաղաքական հարմար պահ եղավ` միանգամից փորձելու է քայլերի դիմել: 

Ճշտող հարցին` այսինքն պատերազմի վտանգ եք տեսնո՞ւմ, քաղաքագետը պատասխանեց. «Շատ եմ տեսնում պատերազմի վտանգը»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ