Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւր եք, տղա­ներ...«Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին հաճախ կարելի է հանդիպել դժգոհությունների՝ թե լրատվամիջոցների ներկայացուցիչների, թե տարբեր երևացող դեմքերի կողմից, որ նոր կառավարության ներկայացուցիչների հետ «կապը կտրվել է»: Չէ, խոսքը ոչ ինտերնետ կապի մասին է, ոչ էլ ուղիղ եթերների: Ուղղակի այլևս չկա առաջին օրերի հասանելիությունը: Սակայն խնդիրը վարչապետի կամ նախարարների՝ ուղիղ գծով բոլորին արձագանքելու կամ բոլորին պատասխանելու պարտադրանքի մասին չէ և այդպես չի կարող լինել: Չափազանց միամիտ կլիներ մտածել, թե նրանք ի վիճակի կլինեն այդպես վարվել: Ուղղակի որևէ գործ անել չէին կարողանա (դեռ հարցի մյուս կողմն է, որ ոմանց կարծիքով՝ առանձնապես շոշափելի քայլեր չեն էլ նկատվում): Դրա համար կան համապատասխան օղակներ, համապատասխան մարդիկ, ովքեր աշխատավարձ են ստանում, ովքեր ստանձնել են քաղաքացիական ու հայեցողական պաշտոններ, երբեմն՝ հնչեղ անուններով, և ուղղակի պարտավոր են ապահովել լրատվամիջոցների և ընդհանրապես հասարակության կապը իշխանավորների հետ: Չենք ուզում մտածել, թե այդ օղակները ուղղակի հավես չունեն կամ «գլխառադ» են անում: Ավելի շատ այնպիսի տպավորություն է, որ այդ օղակներն ուղղակի ագուցված չեն միմյանց կամ, այլ կերպ ասած, «մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը»: Սրա համար կարող են լինել բազմաթիվ պատճառներ: Դրանցից մեկը փորձառու աշխատակիցներից հրաժարվելու գործընթացն է՝ այն մոտեցմամբ, որ կարևոր դիրքերում նախկինից որևէ «մնացուկ» չպետք է թողնել, իսկ փոխարենը գալիս են մարդիկ, ովքեր գեթ մեկ օր պետական կառավարման համակարգում չեն աշխատել, նույնիսկ աղոտ պատկերացում չունեն այդ ամբողջ համակարգից: Մյուս խնդիրը ծանրաբեռնվածությանը սովոր չլինելու հանգամանքն է, երբ շախմատային լեզվով ասած՝ հայտնվում ես ցայտնոտի մեջ:

Բայց որ տարբերակն էլ լինի (գուցե բոլորը միասին) սա ինքնին վտանգավոր է այն տեսակետից, որ իշխանավորները ժամանակի ընթացքում կկտրվեն ոչ միայն հասարակություից, այլև ընդհանրապես իրականությունից: Նախորդ իշխանությունների տապալման հիմնական պատճառներից մեկը հենց դա էր: Նրանք աստիճանաբար, վերջում արդեն՝ ամբողջությամբ, ապրում էին բացարձակ այլ իրականության մեջ, կամ, ինչպես ասում են՝ զուգահեռ իրականության մեջ: Արդյունքում վստահ էին, որ մարդիկ իրականում այնքան էլ վատ չեն ապրում, որքան ներկայացվում է, որ իրենց «բարեփոխումներն» իրոք բարեփոխումներ են ու կարճ ժամանակում արդյունքներ են տալու, որ մենաշնորհներ չկան, որ իրենց իսկ ներկայացրած թվերը բացարձակ ճշմարտություններ են, որ ընտրությունները անցել են ազնիվ, արդար ու թափանցիկ: Որ... «այսքան ուրախ կյանքը մեր...»: Նույնիսկ զանգվածային հանրահավաքների օրերին շատերը վստահ էին, որ ոչինչ էլ չի կատարվում, մի հատ թեթև «փըխկ» ու նախկինի պես ամեն ինչ կավարտվի: Չավարտվեց:

Հիմա ամենևին չէինք ցանկանա, որ ճակատագրական այդ սխալները կրկնեն նաև ներկա իշխանությունները: Ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն է վարչապետը, կամ Պողոսը, կամ Պետրոսը, այլ որ մեր հասարակությունը հանկարծ ու նորից չհիասթափվի: Այս անգամ հարվածը դաժան կլինի, քանզի հենց ժողովուրդն է վստահել ու իշխանության բերել այս ուժին: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը