ԵՄ-ն Թրամփի քննադատությունից հետո աջակցել է Թրյուդոյին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական միությունը աջակցել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G-7 գագաթաժողովից հետո նրան «անազնիվ» եւ «թույլ» է անվանել:
Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Մարգարիտ Շինասը հայտարարել է, որ ԵՄ-ն «լիովին սատարում է» գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությանը:
Ավելի վաղ Թրամփը համաձայնել էր առեւտրի մասին հայտարարության հետ, բայց հետո հրաժարվել էր այն ստորագրել: Նա դժգոհել էր, որ կուրացել է Թրյուդոյի քննադատությունից:
«Եվրամիությունը կշարունակի աջակցել միջազգային, կանոնավոր, բազմակողմանի (առեւտրային) համակարգին», - ասել է Շինասը: Նա ավելացրել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը երախտապարտ է Թրյուդոյին «այս բարդ գագաթաժողովում գերազանց նախապատրաստման եւ նախագահության համար»:
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հույս է հայտնել, որ Թրամփը կվերանայի առեւտրային քաղաքականությունը: