Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը չի կա­րող բա­նակ­ցել Ար­ցա­խի անու­նից. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինին: Հանդիպումը կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթի բացման արարողության օրը: Փաշինյանը նույնպես ներկա կգտնվի այդ իրադարձությանը: 

Փաշինյանը Պուտինի հետ կհանդիպի իրենց նախորդ հանդիպումից ուղիղ մեկ ամիս անց: Նրա՝ որպես ՀՀ վարչապետ առաջին այցը կայացել էր մայիսի 14–ին: Հունիսի 7–ին էլ տեղի էր ունեցել ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը:

Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ հետո ՀՀ և ՌԴ առաջին դեմքերը ի՞նչ հարցերի շուրջ կարող են քննարկումներ ունենալ, ի՞նչ կտա այդ հանդիպումը և ի՞նչ հետևանքներ կունենա: Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ: 

–Արտգործնախարարների հանդիպման առանցքային հարցերը դաշնակցային հարաբերությունների և խնդիրների քննարկումն էր, անդրադարձ էր եղել նաև արցախյան հակամարտության հարցում Արցախի Հանրապետությանը բանակցություններում ներգրավելու հարցին: Տեսանք, որ այս առումով ՌԴ–ի կողմից լուրջ առարկություններ չեղան:

Հունիսի 14–ին արդեն ավելի բարձր՝ երկու պետությունների առաջին դեմքերի մակարդակով հանդիպում կլինի: Կարծում եմ՝ այս նույն հարցերն են քննարկվելու, որովհետև առանցքային խնդիրների վերաբերյալ նոր իրավիճակ կարող է ստեղծվել: 

Արտգործնախարարները վստահաբար նախապատրաստել են երկու պետությունների առաջին դեմքերի հանդիպումը կրկին հայ–ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարի և արցախյան խնդրի կարգավորման համատեքստի վերաբերյալ:

–Գործադիրի նախկին ղեկավարի՝ Կարեն Կարապետյանի մասին կարծիքներ կային, թե նա շատ է մեկնում ՌԴ՝ անտեսելով Եվրոպան: Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցին ընդառաջ ոմանք շահարկում են գործելաոճի կրկնություն: Նման մեկնաբանություններն այս համատեքստում արդյո՞ք տեղին են:

–Տեղին չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը դեռ մեկ ամիս է վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը մեկ տարուց ավելի եղավ վարչապետ: Այս ժամկետները պետք է հաշվի առնել: 

–Եթե քննարկումները լինեն Ձեր նշած թեմաների շուրջ, հնարավո՞ր է սպասել հետագա հանդիպում նույն թեմաների շուրջ արդեն Պուտին–Ալիև կամ Փաշինյան–Ալիև տարբերակով:

–Չի բացառվում, որովհետև խնդրի կարգավորումը պետք է բանակցային գործընթացի տրամաբանության մեջ շարունակվի, ինչը ենթադրում է խնդրի խաղաղ կարգավորում: Բայց վարչապետն ասաց, որ ինքը չի կարող բանակցել Արցախի անունից, ինչպես դա արել են նախկին նախագահները: Արցախը պետք է լինի բանակցային լիարժեք կողմ, որովհետև այն դե ֆակտո պետություն է և ինքը պետք է իր ձայնը բարձրացնի: Այս առումով Փաշինյան–Ալիև հանդիպումը կարող է ավելի ուշ լինել: Իսկ այս անգամ Արցախի՝ բանակցային գործընթացին ներգրավման մասին քննարկումներ կլինեն ՌԴ նախագահի հետ: 

Իհարկե, Ադրբեջանն ամեն կերպ մերժելու է դա, որովհետև եթե ընդունում է բանակցությունների այդ ձևաչափը, ապա դրանով լեգիտիմություն է հաղորդում և դե ֆակտո ճանաչում Արցախը: Այս հարցում կարևոր կլինի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումը:

–Պետք է սպասել, որ Նիկոլ Փաշինյանն առանց երրորդ կողմի՝ Արցախի, բանակցությունների սեղանի շուրջ չի՞ նստի: 

–Կարծում եմ, որ եթե այդ մասին հայտարարվեց, ապա այդ դիրքորոշումը պետք է պահել որպես հետագա բանակցային գործընթացի շարունակականության երաշխիք: Հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով եղել են պայմանավորվածություններ շփման գծում լարվածությունը թուլացնելու հետ կապված, ինչը ենթադրում է որոշակի միջոցառումների իրականացում՝ դիպուկահարների հետ քաշում և այլն: Ապրիլյան պատերազմից հետո այս պայմաններն ավելի ընդգծված դրսևորվեցին: Դրանց իրականացումը երաշխիքներ կստեղծի, որ բանակցային գործընթացը շարունակվի: 

Եթե դիպուկահարները հետ քաշվեն, հսկիչ սարքեր տեղադրվեն, ապա բանակցությունների հետագա ընթացքն ավելի հասկանալի կդառնա: Հակառակ դեպքում՝ չի բացառվում նաև խնդրի ռազմական ճանապարհով հանգուցալուծումը, որին հայկական կողմը պետք է պատրաստ լինի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей