Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քաղաքագետ. «Բանակցային գործընթացը շեղելու մարտավարություն կա». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ 2020 թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով արցախյան իրադարձությունների ֆոնին արված հայտարարությանը, «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց` դեռ մեկ շաբաթ առաջ է կարծիք հայտնել, ըստ որի` Բակո Սահակյանը 2020թ. չի առաջադրվի:

«Ես պայմանավորում եմ մի քանի հանգամանքներով: Առաջին` ժողովրդավարական ճանապարհով շարժվող Հայաստանն իր ազդեցությունն է թողնում նաև Արցախի վրա: Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Արցախում, նաև հայաստանյան ներքաղաքական գործընթացների արտացոլումն էին, որովհետև Արցախը հայկական աշխարհի բաղկացուցիչ մասն է: Բնական է, որ Հայաստանում և Արցախում զարգացող իրադարձությունները մշտապես փոխկապակցված են լինելու: Երկրորդ հանգամանքը քաղաքական վերադասավորումներն են, փոփոխությունները, ինչպես նաև երիտասարդներին քաղաքականության մեջ ներգրավելը: Այս սկզբունքի վառ ապացույցը Բ. Սահակյանի կողմից Արցախում առկա նոր նշանակումներն են: Ղեկավար կազմի սերնդափոխությունը սկսվել է Հայաստանում և տարածվել նաև Արցախի վրա: Արցախի պետնախարարի նշանակումը այդ օրինակներից էր»,–ասաց քաղաքագետը: 

Նրա խոսքով` Արցախում Սահմանադրության փոփոխություններից հետո Բակո Սահակյանն, ըստ էության, ժամանակավոր էր ստանձնել նախագահի պաշտոնը. «Այսինքն` մինչև ամբողջ Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի: Բակո Սահակյանի հայտարարությունը եղավ` հաշվի առնելով այն իրողությունները, որոնք եղան թե՛ ՀՀ–ում, թե՛ Արցախում»:

Այնուամենայնիվ, Արցախում ցույցերը շարունակելու ակնարկներ կային: Խոսում էին հենց Սահմանադրության մասին ու նշում, որ ինչպես Հայաստանում, Արցախի դեպքում ևս նպատակը իշխանության վերարտադրումն է: Դիտարկմանն ու հարցին, թե Բ. Սահակյանի ուղերձն արդյո՞ք այդ տրամաբանության մեջ չէր, քաղաքագետը պատասխանեց. «Ստեփանակերտում տեղի ունեցող գործընթացները ուղղված չէին նախագահ Բակո Սահակյանի դեմ: Այսինքն` նրա հրաժարականը որևէ խումբ չի պահանջել այնպես, ինչպես Հայաստանում պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եթե Հայաստանում ամեն ինչ ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ, ապա Արցախում այդպես չէր: Բողոքի ակցիաներն ուղղված էին շատ կոնկրետ պաշտոնյաների, բայց ոչ նախագահի դեմ:

Սրանք կարևոր տարբերություններ են»:

Քաղաքական իրադարձություններին զուգահեռ` կա սահմանային լարվածության աճ: Ըստ քաղաքագետի` պատերազմի վերսկսման հնարավորությունը երբեք պետք չէ բացառել, բայց հաշվի առնելով թե՛ արցախա– ադրբեջանական և թե՛ նախիջևանյան հատվածում տիրող առկա իրավիճակը` ասաց. «Ադրբեջանական հերթական պրովոկացիաներն են: Ամեն անգամ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել խնդրի բուն կարգավորումից և ցույց տալ, որ այս կոնֆլիկտը ոչ թե սառեցված, այլ տաք է: Այսինքն` ընթացիկ կոնֆլիկտ, որտեղ կան ռազմական գործողություններ: Ադրբեջանն այդկերպ փորձում է բուն բանակցային խնդիրներից զատ առաջ քաշել նաև վերջին միջադեպերը, որոնք տեղի են ունենում սահմանին: Սա նաև բանակցային գործընթացը շեղելու մարտավարություն է»:

Սուրեն Սարգսյանի խոսքով` ցանկացած կարևոր հանդիպումից առաջ Ադրբեջանը նման կեցվածք է ընդունում. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր անց գտնվելու է Մոսկվայում` ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Ալիևի հետ հանդիպում չի նախատեսվում, բայց, բնականաբար, լինելու են տարբեր արարողակարգային միջոցառումներ, որոնց շրջանակներում հնարավոր է նրանց ծանոթացումն ու շփումը: Կարծում եմ` այս լարված իրավիճակը կարելի է կապել նաև Ալիևի վերոնշյալ տրամաբանության հետ»:

Իսկ թե ի՞նչ հանգամանքներ պետք է հաշվի առնի նոր իշխանությունը, քաղաքագետը նախ ընդգծեց. «Եթե հանրության բարձր աջակցությունը վայելող գործիչը գնում ու պետության անունից բանակցում է, ապա իրեն ավելի վստահ է զգում, քան ավելի ցածր աջակցություն վայելողը: Սա կարևոր առանձնահատկություն է այս իշխանության համար: 2–րդ` ՀՀ իշխանություններն իրենց արտաքին քաղաքական վեկտորներում մեծ փոփոխություններ չեն անելու Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման համատեքստում: Նրանք առաջ են քաշում կարևոր մոտեցումը` արցախյան կողմի մասնակցությունը բանակցային գործընթացում, ինչը հիմնավորված է: Սա շատ էֆեկտիվ և օգտակար կլինի հենց բանակցային գործընթացի համար: Հայկական կողմը բանակցությունների ժամանակ այս սկզբունքը պետք է դնի Ադրբեջանի առաջ: Նոր իշխանության առումով որևէ բացառիկություն կամ սկզբունքային փոփոխություն այս գործընթացում չկա: Մեծ հաշվով` նոր իշխանությունը շարունակելու է այն բանակցային գործընթացը, որը տասնյակ տարիների ընթացքում է ձևավորվել: Իհարկե, առաջարկելու են նոր մտքեր, հարցեր, բայց Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում նոր իշխանություններից սկզբունքային փոփոխություններ չեմ ակնկալում: Տրամաբանական է, որ գործընթացը պետք է շարունակել այն հենքի վրա, որը դրվել է վերջին 2 տասնյակ տարիների ընթացքում: Նոր իշխանությունները չեն հայտարարել Արցախյան հակամարտության գործընթացում ինչ–որ լուրջ սկզբունքային կամ դիրքորոշումային փոփոխությունների մասին: Ըստ այդմ` ես կարող եմ ենթադրել, որ հայկական կողմը շարունակում է պնդել իր սկզբունքային դիրքորոշումները, որոնք տրամաբանական են և բխում են թե՛ միջազգային իրավունքի սկզբունքներից, թե՛ Արցախի ժողովրդի շահերից»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ