Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Համակարգի սխալ կառավարման պատճառով տուժում է ժողովուրդը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հնարավորությունների մասին հարցերին պատասխանելիս անվերջ մեջբերում էր, որ առաջիկայում ատոմակայանը կանգնեցվելու է պլանային վերանորոգման համար, ինչը լրացուցիչ խոչընդոտ է առաջացնում էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման հարցը վերանայելու համար:

Հիշեցնենք, որ ամեն տարի էլ ատոմակայանը կանգնում է պլանային ստուգման, վերազինման և այլ պատճառներով: Եվ իսկապես, եթե սա կարող է սակագնի վերանայման համար խնդիր առաջացնել, ապա հարկավոր է հիշել, որ «Հրազդան» ՋԷԿ–ի 5–րդ էներգաբլոկի կառուցման և մոդեռնիզացման համար ընդհանուր առմամբ ծախսվեց 465.2 մլն դոլար, այնինչ կարող էր ծախսվել այլ լուծումներ գտնելու համար, որը ոչ միայն թույլ կտար մեղմել իրավիճակը, այլև ավելի խելացի էներգահամակարգ ունենալու մասին մտածել: 

Ի դեպ, այդ տարիներին որևէ մեկը չէր հաստատում, որ նման անտրամաբանական ծախսերի հետևանքով հոսանքի թանկացման հարց է բարձրացվելու ու այն կապվելու է ժողովրդի վզին: Իսկ հիմա, երբ հազարավոր ՀԷԿ–եր են կառուցվել, և թվում էր, թե էներգետիկ հարցերն ավելի հեշտ պետք է լուծվեին և վիճակն էլ կլավանա, փաստորեն ստացվեց այնպես, որ ՀԷԿ–երի արտադրած էլեկտրաէներգիան ավելի թանկ է ստացվում, քան, ասենք, ատոմակայանինը: Հիմա էլ ազգովի ՀԷԿ–երի սեփականատերերի փողերն ենք փակվում, դրա համար է սակագինը թանկ ստացվում, բայց որևէ մեկի մտքով անգամ չի անցնում, որ այս խառը իրավիճակից դուրս գալու միակ ելքը էներգետիկ համակարգի անվտանգության ապահովման նորմալ հայեցակարգ ունենալն է: 

«Շատ կարևոր է, որ էներգահամակարգի մրցակցային դաշտն ապահովվի, քանի որ էներգահամակարգում էլեկտրաէներգիա արտադրողների՝ ատոմակայանի, հիդրոկայանների, հողմակայանների սակագները բավականին տարբերվում են իրարից: Ուստի այդ համակարգերը պետք է կարողանան միմյանց հետ մրցակցել: Բացի այդ, հարկավոր է առաջին հերթին առաջնություն տալ այն արտադրողին, ում արտադրանքն ավելի ցածր գին ունի: Եվ եթե փոքր ՀԷԿ–ի արտադրած հոսանքի սակագինն ավելի բարձր է, քան ԱԷԿ–ինը, ուստի հարկավոր է նման ՀԷԿ–երը փակել, ոչ թե անհասկանալի պատճառաբանությամբ դրանք սնկի պես աճեցնել: Բացի այդ, հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ են ընդհանրապես փոփոխվում էլեկտրաէներգիա արտադրող կայանների սակագները, և ինչպես է պատահում, որ փոքր ՀԷԿ–երի արտադրանքի սակագինն ավելի բարձր է լինում, քան ատոմակայանինը»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց էներգետիկ փորձագետ Է. Սահակյանը:

Այսինքն, սրանք հարցեր են, որոնք պատասխանի կարիք ունեն, սակայն էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու մասին հարցադրումների դեպքում բոլորը միայն մատնանշում են Հայկական ատոմակայանի «պարապուրդի» օրերի պատճառած վնասը, սակայն չեն խոսում այն իրական վնասի մասին, որի պատճառով ժողովուրդը ճռռում է բարձր սակագների պատճառով:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել