Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Խեցգետին-պայտ. նա փրկում է մարդկային կյանքեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք, որ...

Ամենաշատ մարդկային կյանքեր փրկող կենդանիներն են կա՛մ շունը, կա՛մ ձին, կա՛մ էլ անգամ փոստային աղավնին։

Իրականում ամենաշատ մարդկային կյանքեր փրկում է քիչ հայտնի մի արարած, որը միաժամանակ հանդիսանում է նաև մեր մոլորակի ամենահին բնակիչներից մեկը՝ խեցգետին–պայտը (Limulus polyphemus)։

Խեցգետին–պայտը ապրում է օվկիանոսների ծանծաղուտներում, ունի մինչև 60 սմ երկարություն, պայտի նմանվող պատյան և սրածայր պոչ (այդտեղից էլ նրանց դասում են սրապոչների դասում)։ Սրանք ըստ էության խեցգետիններ էլ չեն, քանի որ գենետիկորեն ավելի շատ մոտ են սարդերին, տզերին և կարիճներին։ Կենդանի օրգանիզմների այս խումբն առաջացել է դեռևս օրդովիկի շրջանում՝ դինոզավրերից 200 միլիոն տարի առաջ։ Խեցգետին–պայտը կարծես թե այլ մոլորակից եկած արարած լինի։ Նրանք կարող են դիմանալ էքստրեմալ սառը և ցուրտ եղանակներին, մեկ տարի չսնվել, ապրել խիստ կեղտոտ միջավայրում։

Խեցգետին–պայտի արյունը, որը կոչվում է հեմոլիմֆա, երկնագույն է, քանի որ չի պարունակում հեմոգլոբին (թթվածին տեղափոխող տարրը երկաթն է), այլ պարունակում է հեմոցիանին (երկաթի փոխարեն՝ պղինձ)։ Հեմոլիմֆան (կոչվում է «լիմուլուս– ամեբոցիտ–լիզատ» կամ «ԼԱԼ») անփոխարինելի է վակցինաների, դեղերի և բժշկական սարքերի թեսթավորման համար։ Այս կենդանին չունի իմուն համակարգ և չի կարող արտադրել հակամարմիններ, փոխարենը նրա հեմոլիմֆան ունի այն հատկությունը, որ եթե որևէ վիրուս կամ բակտերիա ընկնում է օրգանիզմ, այն արգելափակվում է սպիտակուցների մակարդուկով։ Հենց այս պրոցեսն էլ օգտագործվում է թեսթավորման ընթացքում և այդ միջոցով փրկվում են բազմաթիվ մարդկային կյանքեր։

Խեցգետին–պայտի հեմոլիմֆան ստանալու համար նրանց չեն սպանում, տարեկան մեկ անգամ հավաքում են ձեռքերով, տեղափոխում լաբորատորիա և հեմոլիմֆայի 30 տոկոսը քաշում. դրանից կենդանին չի վնասվում։ Հեմոլիմֆայի մեկ լիտրի արժեքը 15000 դոլար է։ Ասիական որոշ երկրներում խեցգետին–պայտի միսը ուտում են, իսկ Ամերիկայի հնդիկները նրանց պատյանը օգտագործում էին որպես շերեփ։

Դե, կյանքում էլ քիչ չեն նրանք, որոնց կարելի է հանգիստ համարել խեցգետին–պայտ։ Առաջին հերթին նրանց արյունը սկսում է երկնագույն դառնալ (հնում համարում էին, որ թագավորների արյունը երկնագույն է), նրանք փակվում են իրենց «պատյաններում», հարստությունն ակնառու է, իսկ ըստ եկամուտների հայտարարագրերի՝ պարզվում է, որ նրանք մեկ տարի է՝ ոչինչ չեն կերել։ Միայն մի տարբերություն. հազիվ թե նմանների հեմոլիմֆան այդքան թանկ արժենա:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ)