Հակաքարոզչություն և կենացներ. մի քարոզարշավի պատմություն. «Փ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Արտահերթ ընտրությունների գործոնը գերագնահատված է. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ինձ ճանաչելով՝ բոլորը գիտեն, որ ինձ հնարավոր չէ ահաբեկել կա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչպե՞ս է ավագանու կազմից ընտրվելու Երևանի քաղաքապետ. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հնի և նորի խաչմերուկում. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 22.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ ՆԱՏՕ-ի եւս մեկ ռազմանավ Է մտել Միջերկրական ծով Սփյուռքի նախարարը Դամասկոսում ունեցել է մի շարք հանդիպումներ Ռումինական «Ագերպրես» գործակալության տնօրենն ընտրվել է Լրատվական գործակալությունների եվրոպական ալյանսի գլխավոր քարտուղար ՌԴ-ն եւ Թուրքիան համաձայնեցրել են ապառազմականացված գոտու սահմանները Իդլիբում. Լավրով

Կառավարությունը չի քննարկել հողի հարկի պարտքի մասով զիջումներ և արտոնություններ սահմանելու հարց

Հայաստանի կառավարությունը տարիների ընթացքում կուտակված հողի հարկի պարտքի մասով զիջումներ և արտոնություններ սահմանելու հարց չի քննարկել: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցին:

«Շատերը պնդում են, որ հողի հարկի՝ տարիներ շարունակ  կուտակված պարտքերի մասով կառավարությունը որոշակի զիջումներ և արտոնություններ է սահմանելու: Կառավարությունը ո՞ւնի այդպիսի նպատակ՝ պետության համաֆինանսավորմամբ հողի հարկի վճարների զիջումներ կատարել, թե՞ ոչ, որովհետև սա մեր հասարակության շրջանում որոշակի շփոթ է առաջացրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցրեց  Մախմուդյանը:

«Ցավոք, հաճախ ցանկալին փորձ է արվում իրականության տեղ անցկացնել: Ենթադրում եմ, որ այս դեպքում դա որպես ցանկություն է արտահայտվել, որովհետև այդպիսի քննարկում առայժմ չի եղել»,- պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա հավելեց, որ կառավարությունը  հարկային համակարգը քննարկելու,վերլուծելու և գնահատելու փուլում է՝ ընդգծելով, որ ակնկալում է, որ միասին կգտնեն այն փոզխիջումային տարբերակը, որը կբավարարի այն կարիքները, որ պետության առջև ծառացած են և մյուս կողմից չի խոչընդոտի տնտեսավարմանը:

website by Sargssyan