10 000 դոլար, ավելի քան 4 միլիոն դրամ. Կարեն Կարապետյանի ուն... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Բացահայտված» Մարտի 1–ն ու պրոպագանդան ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Թուրքիայում կբացվի հայկական հեռուստաալիք» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավագույնը ճանաչվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե 4 օրում անձնագիր փոխելու անհրաժեշտություն է առաջանում, ա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 24.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Տնտեսվարողները իշխանություններից պահանջում են ՀՀԿ–ի ժամանակ ձևավորված աբսուրդները վերացնել, ոչ թե նույնը շարունակել Եղանակը՝ Հայաստանում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը Վարչապետի աշխատակազմում ծառայողական ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. 50-ի փոխարեն կմնա 7-ը 10 000 դոլար, ավելի քան 4 միլիոն դրամ. Կարեն Կարապետյանի ունեցվածքը «Բացահայտված» Մարտի 1–ն ու պրոպագանդան Խորհրդային կարգախոսները՝ Աստվածաշնչից ու բուդդիզմից ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի. Էդուարդ Աղաջանյան Արմեն Գրիգորյանը չի նշանակվի ԿԸՀ նախագահ. Նա չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պահանջներին «Թուրքիայում կբացվի հայկական հեռուստաալիք» Պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացվեց մոտ 166 մլն դրամ՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձի համար Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Լավագույնը ճանաչվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Եթե 4 օրում անձնագիր փոխելու անհրաժեշտություն է առաջանում, ապա ներկրված ապրանքը անձնական օգտագործման համար չի կարող լինել Շոուն պահանջում է Հովիկ Աբրահամյանի անունը Պարգևատրումների քաղաքական տողատակը. իշխանությունը՝ լոյալության փնտրտուքի մեջ Գործընթացներ՝ անհասկանալի լռության մեջ. ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ «Երբ մենք էինք ցույցեր անում, ոչ մեկը մեր կողքին չկանգնեց» Հայկ Սուքիասյան. «Իշխանությունները սեփական ժողովրդի հետ պետք է անկեղծ լինեն» Խոշոր հրդեհ Ավանում. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ. Տանիքն ամբողջությամբ այրվել է

Գեղարքունիքի մարզպետը մարզի զարգացման գերակա ուղղություններ է համարում գյուղատնտեսության եւ տուրիզմի ոլորտները

 Սեւանի տարածքի համայնքների ղեկավարների հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ Իշխան Սաղաթելյանը քննարկեց օրակարգային մի շարք հարցեր, որտեղ կարեւորեց տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումը, պետության կողմից պարտադիր եւ պատվիրակված լիազորությունների կատարումը, համայնքապետարանների աշխատակազմերում պահվող անարդյունավետ հաստիքները նպատակային հաստիքներով փոխարինելը, աղբահանության կազմակերպումը, թափանցիկ ու հրապարակային գործունեության ապահովումը, սոցիալ-տնտեսական զարգացման իրատեսական ծրագրերի կազմումը եւ համապատասխան ներդրումներ ներգրավելը:

«Մենք Սեւան քաղաքում եւ տարածքի գյուղական համայնքներում ունենք բավականին կայուն ու բարենպաստ իրավիճակ՝ ի տարբերություն սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակի: Սա առավելություն է, որը դուք պետք է զարգացնեք հետեւողական ու համագործակցված աշխատանքի արդյունքում: Այդ նպատակով էլ ձեզ հորդորում եմ՝ լուրջ ուշադրություն դարձնել սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման, պետության կողմից սահմանված պարտադիր եւ պատվիրակված լիազորությունների անթերի կատարման, հրապարակային ու թափանցիկ աշխատանքների կազմակերպման, աղբահանության կարգավորման, գոյացած միջոցների արդյունավետ ծախսման, ոչ նպատակային հաստիքային միավորների պահպանման բացառման , գոյացած միջոցների արդյունավետ ծախսման, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման ու համարժեք ներդրումների ներգրավման ուղղություններում: Մենք շատ համայնքներ ունենք, որտեղ պահվում են ձեւական կամ աննպատակ հաստիքներ, իսկ փոխարենն անտեսված է անասնաբույժի շատ կարեւոր հաստիքը: Հարկավոր է համատեղ աշխատանքով գտնել բոլոր հարցերի արդյունավետ լուծումները: Ցանկացած համայնքի հոգսը ես համարում եմ մարզպետի առօրյա հոգսը»,-համայնքների ղեկավարներին դիմեց մարզպետը:

Իշխան Սաղաթելյանը, մարզի զարգացման գերակա ուղղությունները համարելով գյուղատնտեսությունն ու տուրիզմը, առաջարկեց համայնքների ղեկավարներին՝ առավել մեծ ուշադրություն դարձնել այս ոլորտների զարգացմանը:

«Գյուղատնտեսությունը եւ տուրիզմը մեզանում զարգացման հիանալի հնարավորություններ եւ հեռանկարներ ունեն: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի մեր մարզում գյուղացին ամրապնդվի իր հողի վրա, բարձրանա ու կայուն զարգացման հիմքերի վրա դրվի մեր գյուղատնտեսությունը, տուրիզմի զարգացման համար լիարժեք օգտագործվեն մեր գրավչությունները, ինչի համար հարկավոր կլինեն մեծածավալ ներդրումներ: Դրա համար անհրաժեշտ է տեղերից մշակել եւ ներկայացնել այդ ոլորտներին վերաբերող այնպիսի իրատեսական ծրագրեր, որոնք պահանջված կլինեն ներդրողների համար: Պարզապես այստեղ հարկավոր է ներդնել աշխատասիրություն, համարժեք ջանքեր: Այդ ծրագրերն ու ներդրումները, համոզված եմ, մեզ համար կստեղծեն կայուն աշխատատեղեր: Սեւանում ես նկատում եմ նաեւ առողջ մրցակցություն համայնքների միջեւ, ինչը հույս է տալիս կարծելու, որ առաջիկայում կունենանք նաեւ շոշափելի ձեռքբերումներ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում»,-շեշտեց Գեղարքունիքի մարզպետը:

Խոսրով Խլղաթյան

website by Sargssyan