Իշխանության ներսի «ցեցը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գերատեսչությունը չի խրախուսում և չի էլ մերժում դրամահավաքը. ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ադեկվատության կորուստ. դա արդեն տեսել ենք ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Մեզ մոտ միշտ մատների վրա ինչ-որ հաշվարկներ անելու մոտեցում ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ո՞ւմ են ուզում Արցախի նախագահի թեկնածու առաջադրել «Սասնա ծռերը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ոստիկանության պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալին խոշտանգելու համար

 Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց և ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ.-ին հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման  համար, որ նա, ամբաստանյալ Գ. Եղիազարյանի կողմից դժգոհություն հայտնելու ըմբոստության համար նրան պատժելու նպատակով մտել է վերջինիս խուց, ապտակել դեմքին, որից հետո ՀՀ ոստիկանության ուղեկցող գումարտակի այլ ծառայողների հետ միասին ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել Գ. Եղիազարյանի մարմնի տարբեր հատվածներին` նրան դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

website by Sargssyan