Արցախի խորհրդարանում քննարկել են ներքաղաքական իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱզգային ժողովում հունիսի 13-ին տեղի է ունեցել «Ներքաղաքական իրավիճակի մասին եւ խորհրդարանի անելիքները» օրակարգային հարցով ընդլայնված խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի, փոխնախագահի եւ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ թեմայի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Պատգամավորները կարեւորել են երկրի կայունության եւ անվտանգության պահպանումը եւ ընդգծել հանրային հնչեղության հիմնահարցերի՝ օրինականության շրջանակներում լուծելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում մատնանշվել են խորհրդարանական հարթակը նպատակային օգտագործելու առկա հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի դերակատարության բարձրացմանը վերաբերող՝ պատգամավորների կողմից մշտապես առաջադրվող հարցադրումներին: