Դեռ վաղ է խոսել Փաշինյան-Ալիեւ բանակցությունների մասին. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Մոսկվայում նրանց առաջին ծանոթությունն էր. հետագա շփումների մասին դեռ վաղ է խոսել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեռ վաղ է խոսել այս մասին. սա ամենաառաջին ծանոթությունն էր: Ուստի դեռ վաղ է խոսել որեւէ շարունակության մասին»,- ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին՝ կարելի է արդյոք սպասել եռակողմ կամ երկկողմ ձեւաչափով հանդիպման:
Ավելի վաղ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ծանոթացրել է Ալիեւի հետ: «Ֆուտբոլային հանդիպումից հետո ՌԴ նախագահը փոքր հանդիպում էր նախաձեռնել ԱՊՀ երկրների ղեկավարների ձեւաչափով: Հանդիպմանը ներկա էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, եվ Ռուսաստանի նախագահը մեզ ներկայացրեց միմյանց: Մենք պարզապես բարեւել ենք միմյանց, քննարկում մեր միջեւ չի եղել: Առարկայական զրույց տեղի չի ունեցել»,- նշել էր Փաշինյանը: