Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Որևէ միտում ու անձնական խնդիր չեմ տեսնում` հանրային պրոցես է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հունիսի 13–ին Ստեփանակերտում հանրահավաք էր հրավիրել` քննարկելու Արցախում ստեղծված քաղաքական վիճակը։ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը տեղի ունեցած հավաքի շուրջ գրառում էր կատարել` նշելով, որ տարբեր գործիչներ գնացել են բնակավայրեր, ադրբեջանական հարձակմամբ ահաբեկել և խնդրել զերծ մնալ հավաքներին մասնակցությունից. «Տարբեր իշխանական քարոզիչներ, սկսած ՄԻՊ Ռուբեն Մելիքյանից մինչև լատինատառ գրող ֆեյքեր, սկսեցին տիրաժավորել սահմանում առկա վտանգավոր վիճակի մասին լուրերը»: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մեղադրանքին: Պարզաբանում էր պահանջել նաև հանրային հնչեղություն ստացած դեպքերի մասով հնչած մեղադրանքին, որոնց պարագայում, ըստ պատգամավորի, Ռ. Մելիքյանը հիմնականում հանդես է եկել ոստիկանության և դատախազության պաշտպանի դերում: 

Թեմայի շուրջ «Փաստ»–ը փորձեց մեկնաբանություն ստանալ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանից: 

«Որևէ լրացուցիչ ասելիք այդ հարցի շուրջ չունեմ: Այն ասելիքը, որն ունեի, հրապարակավ ներկայացրել եմ: Ես որևէ միտում չեմ տեսնում, որևէ անձնական խնդիր չեմ տեսնում: Դա հանրային պրոցես է: Խնդրին այդքան կարևորություն եմ տալիս` նկատի ունենալով բացառապես ինստիտուցիոնալ շահը: Այդ ինստիտուցիոնալ շահը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հեղինակությունն է, որը, կարծում եմ, բոլորիս համար պետք է լինի կարևոր արժեք»,–մեզ հետ զրույցում ասաց ՄԻՊ–ը: 

«Հաճախ է լինում, երբ քաղաքական նկատառումներով մարդիկ միմյանց որոշակի գնահատականներ են տալիս, ինչը երբեմն քննարկման առարկա չի դառնում: Մարդիկ սովոր են, որ նման երևույթներ են լինում: Բայց իմ համոզմունքը հետևյալն է. եթե խոսքն ինստիտուտներին է վերաբերում, և, առավել ևս, քաղաքական գործունեություն չիրականացնող ինստիտուտներին, ապա այդ հարցերում պետք է շատ ավելի նախանձախնդիր լինել: Սա էր պատճառը, որ ես մանրամասն որոշեցի անդրադառնալ պարոն Խանումյանի մեղադրանքին»,–շեշտեց նա: 

Նշենք, որ ոստիկանությունը շրջափակել էր Վերածննդի հրապարակը և թույլ չէր տվել իրականացնել վերոնշյալ հավաքը: Մասնակիցները նաև այդ առումով էին իրենց բողոքը հնչեցրել:

Անդրադառնալով նշվածին` Մելիքյանը նշեց, որ ոստիկանությունը, հիմք ընդունելով քաղաքապետարանի որոշումը, թույլ չի տվել հավաքը նշված վայրում իրականացնել: «Հավաքը տեղափոխվեց Վերածննդի հրապարակի հարևանությամբ գտնվող Շահումյանի արձանի տարածք: Ինչպես նախորդ հանրահավաքների ժամանակ, այնպես էլ այս դեպքում մեր աշխատակիցները սկզբից մինչև վերջ հետևում են գործընթացներին: Մենք ձևավորված պրակտիկա ունենք, որ Ստեփանակերտում տեղի ունեցող խաղաղ հավաքներին հետևենք ու հարկ եղած դեպքում գնահատական տանք»:

Նշենք, որ կուսակցությունը հավաք իրականացնելու արտոնություն ստանալու համար չէր դիմել քաղաքապետարան` բացատրելով, որ նախկինում եղել են դեպքեր, երբ նման հարցերը մերժվել են:

Հարցին, թե ի՞նչ ընթացք է տվել ՄԻՊ–ն այս հարցին և ի՞նչ դիրքորոշում ունի, Ռ. Մելիքյանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ որևէ դիմում չենք ստացել: Եթե ստանանք` անպայման կքննարկենք: Եթե մարդիկ դիմել են հավաքներ անցկացնելու համար և իրենց մերժել են, միանշանակորեն քննադատում եմ դա: Ես չգիտեմ` նման պրակտիկա եղե՞լ է, թե՞ ոչ, բայց եթե եղել է, քննադատելի պրակտիկա է: Միևնույն ժամանակ հույս եմ հայտնում, որ այսուհետ այն բոլոր իրավասու մարմինները, որոնք խաղաղ հավաքների առումով սահմանադրական և օրենսդրական գործառույթներ ունեն, կգործեն ի շահ մարդու իրավունքների»:

Ինչ վերաբերում է Արցախում դեռ հունիսի սկզբին ծավալված ակցիաներին ու այդ համատեքստում մարդու իրավունքների առումով առկա խնդիրներին, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այդ մասով երկու հայտարարություն են արել:

«Մենք թե՛ դրական և թե՛ բացասական գործոններ ենք նշել: Միևնույն ժամանակ, որպես առաջնահերթություն, նշել ենք սեղմ ժամկետներում Արցախի Հանրապետության հավաքների ազատության մասին օրենքի ընդունումը: Կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ ԱԺ–ում արդեն շրջանառության մեջ է դրվել նախագիծը: Մենք էլ ենք ստացել այն: Կարծում եմ` այս ոլորտն օրենսդրական (ԱԺ–ի կողմից օրենքի ընդունման) մակարդակով իսկապես կանոնակարգման կարիք ունի` հաշվի առնելով, որ այստեղ բազմաթիվ իրավաչափ շահեր են բախվում: Այդ բոլորը պետք է ընդունված միջազգային ստանդարտներին համապատասխան պաշտպանություն ստանան»,–եզրափակեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянПарламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей