Երևան, 09.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այդ դատավորները չպետք է փորձեն անգամ հավակնել ՍԴ դատավորի պաշտոնին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 13–ին Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Ելիզավետա Դանիելյանը չհավաքեց բավարար ձայներ ու չընտրվեց: Ամիսներ առաջ նույն կերպ տապալվեց նաև Էմիլ Բաբայանին ՍԴ դատավոր ընտրելու քվեարկությունը: Հուլիսի 16–ին Վոլոդյա Հովհաննիսյանի պաշտոնավարման դադարեցումից հետո ՍԴ–ում ազատվելու է դատավորի ևս մեկ թափուր պաշտոն:

«Փաստ»–ն «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ զրուցել է ՍԴ դատավորի թեկնածության շուրջ առկա իրավիճակի մասին: 

Լուսինե Հակոբյանը նախ ընդգծեց` առաջին թափուր պաշտոնի առաջադրումը կատարել է ՀՀ նախագահը` առաջադրելով Էմիլ Բաբայանի թեկնածությունը, իսկ դատավոր Ելիզավետա Դանիելյանի առաջադրումը կատարվել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Անդրադառնալով նախ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից կատարված առաջադրմանը` նա ընդգծեց. «Մեր կազմակերպությունն այդ գործընթացը բացասական է գնահատել: Այդ առաջադրումները չեն կատարվել հրապարակային, թափանցիկ և արդարության սկզբունքի պահպանմամբ իրականացված գործընթացի արդյունքում: Թեպետ այդ առաջադրման համար եղել է 2 հավակնորդ, այդուհանդերձ, համարում ենք, որ դատավորները հնարավորություն չեն ունեցել թեկնածուներին գնահատել ըստ արժանիքների: Իրական ընտրություն տեղի չի ունեցել»: Նրա խոսքով` գործընթացները պետք է հրապարակային կազմակերպել: «Դատավորների ընդհանուր ժողովը պետք է իրապես խորհրդակցային եղանակով և թեկնածուների արժանիքների հիման վրա կատարի առաջադրումը: Թեկնածուներին հնարավորություն պետք է տրվի ներկայացնելու իրենց տեսլականը. ի՞նչ են պատրաստվում փոխել սահմանադրական արդարադատության ոլորտում, ո՞րն է լինելու իրենց ներդրումը: Բացի դրանից, շատ կարևոր է, որ իրենք ներգրավված չլինեն այնպիսի գործերում, ինչպիսիք հայտնի քաղաքական աստառ ունեցող գործերն են: Նրանց նկատմամբ չպետք է լինեն կոռուպցիոն գործարքներում ներգրավված լինելու մեղադրանքներ: Համոզված եմ, որ այսօրվա արդարադատության համակարգում կան շատ արժանի, երիտասարդ և բանիմաց դատավորներ: Ընտրությունը ոչ թե Վճռաբեկ դատարանի, այլ այդ դատավորների կազմից պետք է կատարվի: Գաղտնիք չէ, որ Վճռաբեկ դատարանը բազմիցս թե՛ միջազգային, թե՛ տեղական կազմակերպությունների քննադատությանն է արժանացել: Այդ դատավորները որևէ կերպ չպետք է փորձեն անգամ հավակնել ՍԴ դատավորի պաշտոնին»,–ասաց փաստաբանը:

Հաշվի առնելով Էմիլ Բաբայանի թեկնածության շուրջ առկա քննադատությունները` ավելի վաղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Նա կարևորել էր նաև իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ հավուր պատշաճի քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Ա. Սարգսյանը վստահեցրել էր, որ կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը ողջամիտ ժամկետներում առաջադրում կատարելու համար:

Փաստաբանից հետաքրքրվեցինք` իրավաբանների հետ հանդիպումներ այս ընթացքում եղե՞լ են: «Նման խորհրդակցությունների մասին որևէ փաստ հայտնի չէ: Չեմ կարող ասել։ Եթե լինեին, կարծում եմ` այս մասին մամուլում տեղեկություններ և հրապարակումներ կլինեին: Բայց քանի որ չկան, ենթադրում եմ, որ այդ խորհրդակցությունները դեռևս չեն եղել: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի գործառույթին, ապա նա պետք է իրապես և շատ սեղմ ժամկետներում մրցույթ անցկացնի` հաշվի առնելով այն առաջարկությունները, որոնք ներկայացրել էինք մենք և մի շարք հկ–ներ ու փաստաբաններ: Պետք է ներգրավի Հայաստանում բարձր հեղինակություն ունեցող իրավագետների և նրանց միջոցով կարողանա ընտրել արժանի թեկնածու: Բայց, ըստ էության, ինչպես ես եմ տեսնում, արդեն պարզ է դառնում, որ նախագահը խախտել է առաջադրումը կատարելու բոլոր ողջամիտ ժամկետները: Նրա առաջադրած թեկնածուն դեռ մայիսի 4–ին ԱԺ–ի կողմից չէր ընտրվել: Այս ամբողջ ժամանակահատվածում որևէ գործուն քայլ չի ձեռնարկվել մրցույթ և խորհրդակցական գործընթաց անցկացնելու համար: ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում, որը գումարվելու է աշնանը: Սա նշանակում է, որ այս ողջ ընթացքում ՍԴ դատավորների երկու թափուր տեղ կլինի, ինչը բավականին լուրջ խնդիր է ՀՀ–ի համար: Ստացվում է, որ այդ ընթացքում ՍԴ–ն իր լիարժեք կազմով չի գործելու»,– ասաց Լ. Հակոբյանը: 

Փաստաբանը շեշտեց` ի տարբերություն ՍԴ դատավորի, առաջին ատյանի դատավորների առաջադրման գործընթացները շատ ավելի բարձր ստանդարտներով են անցկացվում, թեև, իհարկե, կան որոշակի խնդիրներ. «Առաջին ատյանի դատավորների համար գործում են մրցութային ընթացակարգեր: Միայն դատավորի թեկնածու դառնալու համար նրանք գրավոր թեստեր, հարցազրույցներ, հոգեբանական թեստեր են հանձնում: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մակերեսային գործընթացների միջոցով է առաջադրվում ՍԴ դատավորը: Դատավորների ընդհանուր ժողովի համար անգամ Էմիլ Բաբայանի չընտրվելը դաս չեղավ, որ չբերեին մակերեսային ընտրության արդյունքում ընտրված թեկնածուի ու հրամցնեին ԱԺ–ին»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իրանում մի քանի քաղաքական գործիչներ են ձերբակալվել ցուցարարներին աջակցելու համար Մեկնարկել է Փաշինյան–Վենս առանձնազրույցը «Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Ո՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք Չալաբյան«Բարսելոնայի» նախագահը հեռացել է պաշտոնից Արարատի մարզում 34-ամյա վարորդը «Hyundai Ioniq»-ով բախվել է կայանված «Ford»-ին և 2 «Opel»-ներին․ վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց Շղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107» Արհեստական բանականությունը վիրաբուժության մեջ՝ նոր վտանգներ և մտահոգություններ Մառախուղ, ձյուն, ձնախառն անձրև․ իրավիճակը՝ հանրապետությունում ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակում բարձրացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի հարցը․ Թովմասյան Այսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակ «Համահայկական ճակատ»ՇարժումՀայ գեղասահորդները հանդես կգան «Արցախ» երաժշտության ներքո, որը պաշտոնապես կներկայացվի այլ անվան ներքո Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Ի՞նչ կարող է ասել մարդու մասին նրա քթի ձևըՎենսի այցն ու իրական նպատակները Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր ԿամենդատյանԽաղահրապարակի մակերեսները քաղցկեղածին են ճանաչվել ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանԷփշթեյնի ֆայլերում նրա մաhվան մասին փաստաթուղթ են գտել մարմինը հայտնաբերելուց մեկ օր առաջ Ներդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան Քաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարությունԼիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Նախիջևանը նոր վարչապետ ունի Կոչ եմ անում Ձեզ 20 հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը դարձնել Ձեր դիվանագիտական առաքելության առաջնահերթությունը․ Թանդիլյանը՝ Վենսին 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՉինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԽորհուրդ է տրվում չուտել հում մրգեր այս շրջանում․ զգուշացումԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանԻրազեկում․ Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Ձյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 9-ից 13-ը Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Տզեր՝ ալյուրի մեջՑածր տոկոսադրույքով օնլայն վարկ AMIO Mobile-ումՈրտեղ է թաքնված Սուրբ Հովհաննես մատուռի գաղտնիքը․ բացահայտելով Հայաստանը (մաս 3)Ով է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՀայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը