Նեթանյահուն նախազգուշացրել է ՌԴ-ին և ԱՄՆ-ին Սիրիայում Իրանին հակազդելու պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախազգուշացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին այն մասին, որ իր երկիրը կհակազդի Սիրիայում ռազմական ներկայություն հաստատելու՝ Իրանի և իր դաշնակիցների փորձերին: Այդ մասին նա հայտնել է կառավարության նիստի ժամանակ, հաղորդում է kommersant.ru-ն:
«Մենք կհակազդենք նման փորձերին Սիրիայի ցանկացած կետում»,- ասել է նա:
Նեթանյահուի խոսքերով՝ Պուտինի և Պոմպեոյի հետ զրույցներում նա նշել է Սիրիայում իսրայելական քաղաքականության սկզբունքները: Իսրայելի գլխավոր պահանջն է մնում Սիրիայի տարածքից Իրանի հեռանալը:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցի ընթացքում «քննարկվել է Սիրիայում իրավիճակը Սիրիայի և Իսրայելի սահմանի շրջակայքում անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերի համատեքստում»: