Իսրայելցի զինվորականները Թել Ավիվում և Երուսաղեմում պայթյուններ նախապատրաստող պաղեստինցիների են ձերբակալել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելցի ուժայինները Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինցի գրոհայինների խոշոր խմբի են վնասազերծել, որը ահաբեկչությունների շարք էր նախապատրաստում, այդ թվում՝ պայթյուններ Թել Ավիվում և Երուսաղեմում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին կիրակի տեղեկացրել է Իսրայելի Շաբաք հակաահաբեկչական և անվտանգության հարցերով հատուկ ծառայությունը: Իսրայելական մարմնի տվյալներով՝ Պաղեստինի Նաբլուս քաղաքում գործող խմբի կազմում ավելի քան 20 մարդ է ընդգրկված եղել, որոնք առնչություն ունեն ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման հետ:
«Կասկածյալների հարցաքննության ընթացքում պարզվել է, որ գրոհայիններն ահաբեկչություններ էին նախապատրաստում Իսրայելի կենտրոնական քաղաքներում և Արևմտյան ափի բնակավայրերում, այդ թվում՝ պայթյուն Թել Ավիվում և մահապարտի միջոցով ահաբեկչություն Երուսաղեմում»,-ասվում է իսրայելական կառույցի մամլո հաղորդագրության մեջ: