Էրդողանը նախընտրական հանրահավաք է անցկացրել Ստամբուլում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի նախընտրական հանրահավաք է անցկացրել Ստամբուլում, որին ներկա են գտնվել տասնյակ հազարավոր քաղաքացիներ:
Ինչպես նշում է France Presse գործակալությունը՝ հանրահավաքն անցկացվել է հաջորդ հանգստյան օրերին կայանալիք ընտրություններին ընդառաջ: Էրդողանն ու նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը նա հիմնել է 2001 թվականին, ձգտում են երկրորդ ժամկետով իշխանության գլխին մնալ խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո:
Հանրահավաքի ավարտին Էրդողանը նշել է, որ Ստամբուլում «այլևս անելիք չունի, Ստամբուլն արդեն կայացրել է իր որոշումը»: Հավաքին ներկաները «այո» վանկարկումներով էին արձագանքում գործող նախագահի ելույթին:
Հիշեցնենք, որ խորհրդարանական և նախագահական ընտրությունները Թուրքիայում կայանալու են հունիսի 24-ին: