Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Դատավորները չեն կարողանում առանց մեսիջի կողմնորոշվել. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, ոչ թե Սահմանադրական կարգի հաստատում է, այլ արդարադատություն իրականացնող ողջ համակարգի հաստատում: Ու եթե իրավապահ մարմինները նախկինում Սահմանադրությունն ու օրենքները մի կողմ են թողել ու սպասարկել են իշխող վերնախավի շահերը, ապա հիմա, ըստ էության, կարող ենք ասել, որ ունենք անկողմնակալ դատարան, որը չի ղեկավարվում իշխող կուսակցության վերնախավի կողմից, իսկ դատարաններն էլ չեն սպասարկում այդ կուսակցության շահերը: 

Այսինքն, իրավապահ համակարգն անկախությունից հետո առաջին անգամ շանս է ստացել գործունեություն ծավալել երկրում գործող օրենքների և միջազգային պարտավորությունների շրջանակներում: Բայց, որպեսզի յուրաքանչյուր մարդ իր մաշկի վրա կարողանա զգալ նոր իրողությունների պտուղները, պետք է որոշակի ժամանակ անցնի, համոզված է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: 

Նա չբացառեց, որ վերջին շրջանում ԱԱԾ–ի բացահայտումների մասին կարող էին նախկինում նույնպես իրավապահ մարմինները տեղյակ լինել: Եթե այս հարթությամբ ենք հարցը դիտարկում, ապա հետաքրքիր է, թե ինչու իրավապահ մարմինները նախկինում իրազեկված լինելով այդ ամենի մասին՝ որևէ գործողություն չէին կատարում: Եվ այս կոնտեքստից ելնելով՝ տրամաբանական է դիտարկումը, որ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում, եղած իրողություններին պետական մակարդակով բոլորովին նոր իրավական մոտեցում ցուցաբերելու արդյունք է: 

«Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակում, երբ իշխանությունների բիզնես շահերը սպասարկելու խնդիր այլևս չկա, իրավապահ մարմիններն արդեն շահագրգռված էին, որ նման դեպքերը բացահայտվեն: Ինչ վերաբերում է հարցին, թե իրականացվող բոլոր գործողությունները համապատասխանո՞ւմ են օրենսդրությամբ նախատեսված պահանջներին, ապա ասեմ, որ չունենալով ելակետային տվյալներ, դժվար է որևէ գնահատական տալ, թե իրականացվող գործողություններն օրինաչափ են, թե՞ ոչ»,– ասաց Ն. Բաղդասարյանը: Խոսելով դատավորների կողմից վերջին շրջանում իրենց իսկ նախկին որոշումներին հակասող, այսպես ասած՝ «մարդասիրական» որոշումներ ընդունելու մասին, փաստաբանը նշեց, քանի որ երկար տարիներ դատական համակարգը գոյատևել է վերևից տրվող ցուցմունքների համաձայն, հիմա, երբ նման «պատվեր» չկա, իր մոտ նույնպես այնպիսի տպավորություն է, որ նոր իրողությունների պայմաններում դատական համակարգի գործելաոճում որոշակի շփոթմունք կա:

«Անկախությունից ի վեր մեր դատական համակարգը գործել է տվյալ ժամանակների իշխանությունների ցուցումներով: Եվ հիմա, երբ իրավիճակ է փոխվել, դատարանների համար նոր իրողությունների պայմաններում նորովի աշխատելն ինչ–որ տեղ դժվարություն է առաջացրել: Դժվար է մեկ ամսում աշխատանքի ոճը փոխել: Կան դատավորներ, ովքեր երկար տարիներ այդ ոճով են աշխատել, հիմա, ասենք, եկել է թոշակի գնալու պահը, և պարզվում է, որ վերջին 20 տարիների ընթացքում նրանք սխալ են աշխատել: Իմ կարծիքով, դա է պատճառը, որ շատերը չեն կարողանում իրենց պատշաճ դրսևորել: Եվ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դատավորները չեն հասկանում, թե ինչ պետք է անեն: Որևէ մեկը այլևս մեսիջ չի ուղարկում, նրանք էլ շփոթմունքի մեջ են»,– ասաց Ն. Բաղդասարյանը: 

Փաստաբանը հույս ունի, որ դատավորները շատ արագ կկարողանան դուրս գալ այդ «հոգեվիճակից» և կկարողանան վերափոխվել և աշխատել օրենքների և Սահմանադրության պահանջների համապատասխան: Խոսելով նախորդ ռեժիմների օրոք վերևներից ստացած «հրահանգների» շրջանակներում այս կամ այն անձի համար դատավճիռներ «ձևելու» գործելաոճի հետևանքների մասին՝ փաստաբանը նշեց, որ անշուշտ կլինեն այնպիսի դատավորներ, որոնք նույնպես կկանգնեն արդարադատության առջև:

«Եթե ուսումնասիրենք դատավորների կողմից նախկինում կայացված որոշումները, ապա բազմաթիվ են այնպիսիք, որոնց մեջ կարելի է քրեական տարրեր հայտնաբերել: Այսինքն, քիչ չեն դեպքերը, որ անարդարացի դատական ակտ կայացնելու ժամանակ դիտավորություն է եղել»,– ասաց Ն. Բաղդասարյանը:

Նա նաև նշեց, որ դիտավորության տարրեր պարունակող դատավճիռների բեկանման դիմումների հոսք դատարաններ դժվար լինեն, քանի որ օրինական ուժի մեջ մտած վճիռների բեկանման համար օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է նոր ի հայտ եկած հանգամանք լինի, իսկ պատիժը կրելուց հետո վճիռը բողոքարկելու դեպքերով նոր քննություն սկսել հնարավոր է:

«Մենք ունեցել ենք դեպքեր, երբ անձը 40– ական թվականներին դատապարտվել է, ապա վճիռը փոփոխվել է, այսինքն՝ խորհրդային ժամանակաշրջանի ընթացքում ընդունված անօրինական դատական ակտերը նորանկախ Հայաստանի պայմաններում վերանայվել են: Ըստ էության, եթե անձինք ունեն հիմնավոր փաստարկներ, ապա կարող են դիմել Վճռաբեկ դատարան արդեն իսկ հրապարակված դատական արկտերը վերանայելու համար»,– ասաց Ն. Բաղդասարյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ