Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ջրամբարները լցված են 76%–ով. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017–2018 թթ. ձմեռն աչքի ընկավ առանց տեղումների եղանակով, և մարտին ջրամբարներում առկա ջրային պաշարի ծավալը որոշ մասնագետների գնահատմամբ կրիտիկական էր: 2018 թվականի մարտի 1–ի դրությամբ հանրապետության առավել ինտենսիվ ոռոգելի հողատարածքները սնող ջրամբարների լցվածությունը կազմում էր 285 միլիոն խմ կամ ընդհանուր ծավալի շուրջ 32%–ը: Այս ցուցանիշը, սակայն, մարտի 30–ի դրությամբ զգալիորեն փոխվել էր՝ կազմելով 412,4 միլիոն խմ կամ 47%: Սրանք 2017թ. նույն ժամանակահատվածների համեմատությամբ պակաս են եղել 71 միլիոն խմ–ով (մարտի 1) և 38,4 միլիոն խմ–ով (մարտի 30), իսկ 2016 թ. ջրառատ տարվա նույն օրերի համեմատությամբ, որն առավել բնութագրող ցուցանիշ է, դեֆիցիտը կազմում է 134 միլիոն խմ (մարտի 1) և 137,8 միլիոն խմ (մարտի 30): Այս մասին «Փաստ»– ին տեղեկացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

Մայիսի ընթացքում տեղացած անձրևները, թերևս, փրկեցին իրավիճակը սպասվող երաշտից: Այս պահի դրությամբ հայաստանյան ջրամբարների լցվածության մակարդակը կազմում է 648 մլն խմ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 15,41 միլիոն խմ– ով, իսկ 2016 թ. համեմատ՝ պակաս 155 միլիոն խմ–ով: 

Կոմիտեի մամուլի քարտուղարի խոսքով, հատկանշական է, որ անգամ նախորդ տարվա համեմատ ջրի ընդհանուր ծավալի ավելցուկի պայմաններում, Սևան–Հրազդանյան ոռոգման համակարգը սնող ջրամբարներում, այնուամենայնիվ, 21,3 միլիոն խմ ջրի պակաս կա՝ 2017 թ. նույն օրվա համեմատությամբ: 

Հարցին, թե նշված պաշարները կբավարե՞ն այս տարվա պահանջները, պատասխանեց, որ Ախուրյանի ջրամբարում այս պահի դրությամբ՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, շուրջ 63 միլիոն խմ ավել ջուր է կուտակվել, ինչն էլ թույլ է տալիս հուսալ, որ ջրօգտագործողների կողմից ջրի առավել խնայողական և արդյունավետ ծախսի պայմաններում հնարավոր կլինի խուսափել լուրջ խնդիրներից: Նույնը, սակայն, չի կարելի ասել Սևան–Հրազդանյան ոռոգման համակարգի տրամադրության տակ գտնվող հողատարածքների մասին Ջրամբարներում առկա ջրի զգալի պակասը ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ և գյուղատնտեսության համար ի՞նչ ռիսկեր կային: Սա, ըստ նրա, կարող էր հանգեցնել ոռոգվող հողակտորների ոչ լիարժեք ջրամատակարարման՝ դրանից բխող գյուղատնտեսական լուրջ հետևանքներով:

Ջրամբարների լցվածության մակարդակի շատ ցածր լինելու դեպքում ջրի պակասի խնդիրը լուծելու համար Ջրային տնտեսության պետական կոմիտեն այլընտրանքային ջրաղբյուրներ է փնտրում:

«Նման դեպքերում կոմիտեն, սովորաբար, փնտրում է այլընտրանքային ջրաղբյուրներ՝ այդ թվում՝ ստորերկրյա, որը ենթադրում է մեխանիկական ջրամատակարարման զգալի ավելացում: Բացի այդ՝ հնարավոր է նաև սահմանված կարգով Սևանից ջրբացթողման հայցում: Ի լրումն սրա, պետք է նշել, որ այս տարի ՋՏՊԿ–ն ձեռք է բերել տասը շարժական պոմպեր, որոնք կօգնեն որսալ ժամանակավորապես ձևավորված և ոռոգման համակարգի մեջ չմտնող ջրահոսքերը»,– նշեց նա:

Հավելենք նաև, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ոռոգման նպատակով շահագործվող մեկ և ավելի միլիոն խմ ծավալ ունեցող ջրամբարները 11–ն են, որոնց ընդհանուր ծավալը 891 միլիոն խմ է: Եվ ստացվում է, որ այսօր ջրամբարների լցվածությունը կազմում է 76%: Ի դեպ, Հայաստանի ամենամեծ ջրամբարը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 միլիոն խմ ծավալով, որը շահագործվում է Թուրքիայի Հանրապետության հետ՝ 50/50 համամասնությամբ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին