Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մի կտոր չոր հաց. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանափոխությունից հետո հասարակությունը պարբերաբար փոթորկվում է այս կամ այն իրադարձության արդյունքում: Առանց անուններ տալու, առանց անձնավորելու՝ ուղղակի ապշեցնում է հասարակության որոշ շերտերի պահվածքը: Հասկանալի է, որ այս կամ այն անձը բարեկամներ ունի, ընկերներ ունի, թիմ ունի: Բայց ի պաշտպանություն այս կամ այն մեկի, ով մեղադրվում է որոշակի հանցանք կատարած լինելու մեջ, հաճախ հանդիպում են ուղղակի այնպիսիք, ովքեր իրենց արհեստական, ցուցադրական հիստերիայով ապացուցում են, որ Սունդուկյանի ասած՝ «իրեք մանեթական» սկզբունքով են հավաքի մեջ: Մի դեպքում՝ պարտքի, մեկ այլ դեպքում՝ ակնկալիքի, մեկ այլ դեպքում՝ հենց տեղում «քյաշի» արդյունքում: Այդպիսիք միշտ լուռ են, երբ իրենց «պապաները» ուրիշներին են թալանում, ծեծում, ճնշում, նրանց ոչինչ ավելին պետք չի, քան «մի դույլ կարտոլը», քան այսօրվա փախցրած մի երկու հացի գումարը: Երբեմն ուզում ես արդարացնել այդպիսիններին, թե պետությունն այնպիսի վիճակում է դրել այդ մարդկանց, որ իրենց երեխաների մի կտոր հացի համար ամեն ինչի պատրաստ են: Բայց և հասկանում ես, որ նմաններով բոլորիս երազած երկիրը չենք կառուցելու, որ նմանները էլի հաջորդ ընտրություններին գնալու ու 5-10 հազար դրամով ձայն են ծախելու: Մեր խնդիրն է նաև լինելու այսուհետ ևս անընդհատ, պարբերաբար մեր այդպիսի եղբայրների ու քույրերի գիտակցությանը հասցնել, թե՝ ձեր «պաշտպանյալները» հենց ձեզանից են գողացել, ձեզ են ճնշել, ձեզ են թալանել, ձեր երեխաների ապագան են խորտակել ու հետո մի չնչին կտոր շպրտել որպես ողորմություն: Հասցնել, որ կյանքում չկա ավելի թանկ բան, քան արժանապատվությունը, քան հոգու հանգստությունը, քան շրջապատի աչքերի մեջ անկաշկանդ նայելու հնարավորությունը:

Մարդուն ի վերջո կործանում է առաջին հերթին ստրկամտությունը, որովհետև եթե ստրուկ լինելու պատրաստակամությունը մեծ է, ապա էլ ավելի մեծ է ստրուկ ունենալու պատրաստակամությունն ու ցանկությունը: Իսկ եթե ստրուկ լինել ցանկացողները շատ են, ապա ստրկատերերը միշտ գրեթե նույն մարդիկ են, որոնք գնալով ավելի սանձարձակ, ավելի ցինիկ ու լկտի են դառնում, ավելի բիրտ՝ նույն այդ ստրուկների հանդեպ: Ուրեմն, այսօր բոլորիս առաջնային խնդիրն է իրապես քաղաքացիական հասարակություն ունենալը, քանզի հանրահավաքներին մասնակցելն ու ազատություն գոռացողների հետ գոռալը դեռևս քաղաքացիականության ապացույց չէ: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինՀարս ու տալ… Արտաշ Ասատրյանի դուստրը ամուսնու, նրա քրոջ ու Գրիշայի հետ«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՌԴ-ում աշխատանքային միգրանտների քննությունների համակարգը կարող է փոխվել «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին