Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Վիգեն Հակոբյան. «Եթե կոնսենսուս չլինի, խորհրդարանը ցրելու մեխանիզմը չի աշխատի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին:

–Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կբնորոշեք հետհեղափոխական այն փուլը, որն առկա է հիմա` հաշվի առնելով նաև ԱԱԾ–ի բացահայտումները և դրանց շարունակականության հնարավորությունը:

–Թավշյա հողափոխության նպատակներից մեկը կոռուպցիայի, անօրինականության, ստվերի դեմ սկզբունքային պայքարն է, ինչի մասին նաև «Live»–ի միջոցով իր խիստ դիրքորոշումն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այստեղ շատ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել ԱԱԾ պետի հայտարարության վրա, թե կան օպերատիվ տվյալներ, համաձայն որոնց` փորձում են վնասազերծել ԱԱԾ պետին և վարչապետին: Դատելով այդ հայտարարությունից` մի փուլում ենք, երբ կան դիմադրության ինչ–որ օջախներ: Ընդ որում` այդ դիմադրությունը ոչ միայն քաղաքական է, այլև կրիմինալ է, գուցե անգամ զինված, քանի որ խոսքը վնասազերծման մասին է: Ընդհանուր առմամբ` հայտարարությունն աննախադեպ է: Վարչապետը վերոնշյալ տեսաուղերձի մեջ հայտարարեց` քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի են դուրս եկել, երկրում որոշ հարուստ, զինված ու լծակներ ունեցող մարդիկ իմ դեմ պայքարի են ելնելու: Վարչապետն այդ մասին ԱԱԾ–ից առաջ էր ասել, սակայն Մանվել Գրիգորյանի «հերոսությունների» էմոցիոնալ ֆոնին այդ հայտարարությունը կորավ: ԱԱԾ–ի ու վարչապետի շուրթերից բավականին տագնապալի հայտարարություն է հնչել: Այն համակարգը, որն ասոցացվում է կրիմինալի ու կոռուպցիայի հետ, սկսում է վտանգ զգալ: Սկսել են զինաթափել, նստեցնել ինչ– որ մարդկանց, ովքեր ինչ–ինչ համակարգերի սիմվոլներ են: Շատ հարցերում կարելի է չհամաձայնել, ընդդիմանալ, բայց կոռուպցիայի հարցում հանրությունը պետք է աջակցություն ցուցաբերի կառավարությանը: Եթե իսկապես իրավիճակը նման սրության է հասել, երբ ուղղակիորեն սպառնում են, ժամանակ առ ժամանակ այդ աջակցությունը զանգվածային ինչ–որ ակցիաների միջոցով պետք է ցույց տալ: Հաշվի առնենք նաև այն, որ Ն. Փաշինյանի իրական հենարանը հանրությունն է, և հանրությունն այս կամ այն ձևով պետք է ցուցաբերի այդ աջակցությունը:

–Արտահերթ ընտրությունների անցկացման տարբեր ժամկետներ են նշվում: Շրջանառվում է այս տարվա սեպտեմբերը, գալիք տարվա ապրիլը: Ձեր կարծիքով` ո՞րն է ողջամիտ ժամկետը: Ընտրությունների ձգձգումն ինչի՞ կարող է հանգեցնել: 

Ընտրություններին ընդառաջ օրենսդրական փոփոխությունների խնդիրը շատ արագ կարող է լուծվել: Բայց իրականում այլ խնդիրներ կան: Բոլոր կուսակցություններն իրենց առաջ տարբեր խնդիրներ ունեն: Մեկի մոտ կառուցվածքային խնդիր է, մյուսի մոտ մթնոլորտն այնքան էլ բարենպաստ չէ, որ ընտրություններին մասնակցեն: Կան շատ տարբեր մոտեցումներ, կուսակցությունները շատ տարբեր շահեր ունեն: Իսկ վերոնշյալ հարցի շուրջ պետք է քաղաքական կոնսենսուս կամ պայմանավորվածություն լինի, որից կախված է նաև այն, թե խորհրդարանը ցրելու մեխանիզմը որքանո՞վ իրագործելի կլինի: Եթե խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև ընտրությունների անցկացման ժամկետի շուրջ կոնսենսուս և ընդհանուր պայմանավորվածություն չլինի, խորհրդարանը ցրելու մեխանիզմը չի աշխատի: 

Կարծում եմ` ամենաօպտիմալը նոյեմբեր– դեկտեմբեր ժամանակահատվածն է. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ավարտից հետո կարելի է պաշտոնապես մեկնարկ տալ նախընտրական փուլին: Այդ ժամանակահատվածը բխում է նաև հանրության շահերից, որովհետև, ինչ ուզում եք ասեք, կառավարությունը ժամանակավոր է: Բոլոր լուծումներն ինչ–որ չափով համակարգային չեն: Առավել ևս` երբ խոսքը տնտեսական քաղաքականության մասին է: Մենք տեսնում ենք օպերատիվ հարցերի լուծում, հակամենաշնորհային և կոռուպցիայի դեմ պայքար, բայց համակարգային մոտեցում տնտեսությանը` առայժմ չենք տեսնում: Պատճառն այն է, որ կառավարությունը ժամանակավոր է, ձևավորվել է հանգամանքների բերումով: Ձևավորվել է ոչ թե գաղափարական, այլ «սիտուացիոն պարտնյորների» միջև: Այսինքն` կար «սիտուացիոն» շահ: Եվ ժամանակավոր կառավարությունը այդ պատճառով է, որ չի շտապում համակարգային հարցեր լուծել: Բայց պետք է լինի համակարգված տնտեսական, սոցիալական քաղաքականություն: Մեծ հաշվով` հանրությունը շահագրգիռ է, որ ընտրությունները որքան հնարավոր է շուտ լինեն, ըստ որի կձևավորվի ոչ թե ժամանակավոր կառավարություն, այլ մի ԱԺ և կառավարություն, որն իր գործունեությունը պլանավորում է ավելի երկար ժամանակահատվածի համար:

–Նշեցիք համակարգային փոփոխությունների մասին: Այսինքն, թեկուզև ժամանակավոր լինելու պարագայում պետք է արդեն տեսնեի՞նք այդ փոփոխությունները: 

–Նկատի չունեմ այն, որ համակարգային փոփոխությունները պետք է ի կատար ածվեին, բայց մենք պետք է արդեն հստակ տեսնեինք տնտեսական քաղաքականությունը: Պետք է ուրվագծվեին ոչ միայն գերակա ճյուղերը, այլև իրականացման ուղիները: Այդ համատեքստում զարմանալի չէր, որ ծրագրում ոչ մի թիվ չկար: Կառավարությունն էլ է հասկանում, որ անիմաստ է գրել թվեր մի ժամանակահատվածի համար, որը սահմանափակվում է մինչև մեկ տարի ժամկետով: Լուրջ չէր լինի, քանի որ ընտրություններով կարող է փոխվել ոչ միայն կառավարությունը, այլև ԱԺ–ն է նոր լինելու, ուր քաղաքական ուժերի սպասվելիք հարաբերակցությունն այս պահի դրությամբ անորոշ է: Կարելի է միայն կռահել: Ոչինչ դեռ պարզ չէ, և այդ պարագայում ակնկալել, որ տնտեսական փոփոխություններ պետք է լինեին, ռեալ չէ: Այնուամենայնիվ պետք է գոնե ուրվագծվի: Իսկ ամենակարևորը` հասկանալի չէ, թե ո՞րն է կառավարության տնտեսական թիմը, ովքե՞ր են այդ թիմում և փոխվարչապետերից ով է պատասխանատու կոնկրետ տնտեսական քաղաքականության համար: Կամ ո՞վ է համակարգում հումանիտար ոլորտը` առողջապահությունը, կրթությունը և այլն: Գալիս է ժամանակը, երբ այսպիսի հարցերով էլ պետք է զբաղվել: Չեն կարողանում, որովհետև գերնպատակն աստիճանաբար դառնալու է օպերատիվ հարցերի լուծումն ու արտահերթ ընտրությունների նախապատրաստվելը: Այդ պատճառով եմ շեշտում` որքան շուտ, այնքան լավ հանրության համար: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի խնդիրներին, ապա, օրինակ, ՀՀԿ–ի համար` ինչքան ուշ, այնքան լավ, որովհետև իրենց ժամանակ է պետք ուշքի գալու համար: Թեև հենց թվում է, որ ուշքի են գալիս, մի նոր հարված են ստանում, օրինակ` Մանվել Գրիգորյանի գործի տեսքով: Յուրաքանչյուր ուժ իր խնդիրն ունի, այդ թվում` նաև արտախորհրդարանական: Այս պահին ոչ բոլոր ուժերն են պատրաստ ընտրությունների:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги