Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ԱՄԷ դեսպանը Հայաստանը համարում է ներդրումների համար գրավիչ երկիր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները հետաքրքրված է Հայաստանում տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 21-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց դեսպան Ջասսիմ Մուհամմադ ալ Կասիմին:

 

Նրա խոսքով՝ Հայաստանում  ներդրումների ոլորտը բավական գրավիչ է, կա կայունություն, ինչպես նաև տնտեսական զարգացում է նկատվում, և լավ հնարավորություններ կան ներդրումներ կատարելու համար, ինչին ամեն կերպ աջակցում է դեսպանությունը: «Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճ է գրանցել: 2016 թվականին այն կազմել է 119.3 միլիոն, 2017-ին արդեն հասել է 249.3 միլիոնի»,-նշեց դեսպանը:

 

Նա ասաց, որ երկու երկրների միջև տնտեսական ոլորտը իր առանձնահատուկ դերն է խաղում: «Հայաստանում ներդրումները հիմնականում էներգետիկայի ոլորտում են, դրանք կարող են լինել ուղղակի կամ համագործակցությամբ հայերի հետ: Ներդրումներ ունենք նաև զբոսաշրջության ոլորտում, առևտրի ոլորտում, ինչի վառ օրինակն է «Քարֆուր»-ը Հայաստանում և առաջիկայում նոր ոլորտներ ևս բացվելու են ներդրումների համար»,-ասաց դեսպանը՝ նշելով, որ հայերը Արաբական Միացյալ Էմիրություններում ևս մի շարք ոլորտներում են կենտրոնացված, քանի որ Էմիրությունները ևս ներդրումների համար լավ երկիր է, ինչպես Հայաստանը:

 

Ջասսիմ Մուհամմադ ալ Կասիմիի խոսքով՝ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները կարելի է գնահատել որպես գերազանց և զարգացած հարաբերություն: Անդրադառնալով երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններին, դեսպանը նշեց, որ դրանք զարգանում են շարունակապես: «Փոխայցեր են տեղի ունենում երկու երկրների պաշտոնյաների միջև: Մենք շատ հետաքրքրված ենք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովով, որը կայանալու է հոկտեմբերին Երևանում: Ընտրել ենք հենց այս գագաթնաժողովը, որ տեղի է ունենալու այս երկրում, որպեսզի հայտարարենք, որ ԱՄԷ-ն ուզում է դառնալ Ֆրանկոֆոնիայի մշտական անդամ»,-ասաց ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանն իր ուրույն տեղն ունի Էմիրությունների համար:

 

«Արմենպրես»-ի այն հարցին, թե առաջիկայում երկու երկրները հատկապես որ ոլորտներում ակտիվ կհամագործակցեն, դեսպանը նշեց, որ մի շարք ոլորտներ բաց են երկու երկրների գործակցության համար: «Համագործակցության կարևոր ոլորտներից են մշակութայինը, տնտեսությունը: Մենք, իհարկե, հետաքրքրված ենք երկու երկրներում առկա ներդրումների հնարավորություններով, շատ կարևոր են նաև զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտները»,-ընդգծեց դեսպան Կասիմին:

 

Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ