Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այդ ամենը առաջին դեմքի՝ Սերժ Սարգսյանի ուղիղ հովանու ներքո էր գտնվում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գուրգեն Եղիազարյանը, ով մոտ 15 տարի գործունեություն է ծավալում ընդդիմադիր դաշտում, կարծում է, որ բավականին թշնամիներ ունի իշխանական նախկին վերնախավում, որոնք միլիոնավոր դոլարներ ունեն: «Փաստ»-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ է պատճառը, որ ամեն վայրկյան էլ կարող են նրան վարկաբեկելու համար այս կամ այն բլոգերին վճարել, որպեսզի իր ասածները քննադատեն: Խոսելով ԱԱԾ-ի պետի՝ իրեն ու Ն. Փաշինյանին թիրախավորելու հայտարարության մասին իր հայտնած տեսակետի մասին, նա նշեց, որ ինքը ընդամենը մեկնաբանել է այն:

«Ես ընդամենը փակագծերն եմ բացել՝ ասելով, որ, այո՛, այդ երկու պաշտոնյայի դեմ պայքարելու դիմաց շուրջ 50 միլիարդ դոլար է դրած: Եվ պարզ է, որ այդ մարդիկ չեն ցանկանում ամեն ինչից զրկվել»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի այն հայտարարության մասին, որ եթե Մանվել Գրիգորյանի թալանածը համեմատենք մյուսների հետ, ապա առաջին 100-յակում նա չի հայտնվի, Գ. Եղիազարյանն ասաց. «Հայաստանը թալանի առումով իսկական Կլոդայքն է: Թալանչիներին և միլիարդավոր դոլարներ հայտնաբերելու անսահման հնարավորություններ կան»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով «Յանս» ակումբում մոտ 2 մլն դոլար գումար հայտնաբերելու մասին, ԱԱԾ նախկին պետի տեղակալն ասաց, որ այդքան «քյաշ» գումար հայտնաբերելու հարցը պետք է պարոն Վ. Օսիպյանին ուղղել, բայց կարելի է նաև մտածել, թե ինչ են վաճառել, որ այդքան գումար է եղել:

«Մի քիչ տրամաբանությունը լարեք ու մտածեք, թե այդ ինչ պետք է վաճառեն ակումբում, որ 2 մլն-ին մոտ «քյաշ» գումար լինի՝ երեք բան»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Հարցին՝ թմրանյութե՞ր, զե՞նք, կանա՞յք, ԱԱԾ նախկին պետն ասաց. «Դա դուք ասացիք: Հիմա տրամաբանեք, թե դրանցից որը կլինի: Եթե երեք անգամ գնաք ակումբ, առանց օպերատիվ փորձի կիմանաք, թե այդ 3-ից որն է այնտեղ վաճառվել»,- ասաց Գ. Եղիազարյանը: Խոսելով հերոսի անվան տակ սեփական «հերոսություններն» անելու մասին՝ նա նշեց, որ նման մարդիկ ոչ թե հերոսներ են եղել, այլ հակահերոսներ, որոնք, ցավոք, հերոսացվել են ինչ-ինչ մարդկանց կողմից: 

«Պետք է վերլուծել, թե ում էր պետք Մանվել Գրիգորյանին հերոսացնել և անձեռնմխելի դարձնել: Ո՞ւմ պատվերն էին նրանք կատարում, ինչո՞ւ: Չէ՞ որ այդ չակերտավոր հերոսները կամ հակահերոսները հիմնականում զբաղվում էին ընտրություններով, որպեսզի ՀՀԿ-ն հերթական ընտրությունների ժամանակ վախի, ստորացման, հաշվեհարդարի ազդեցության տակ ձայն հավաքի: Այդ ամենը կբացահայտվի, և դա սարսափների սարսափն է, որը մինչև այսօր իրենից դեռ շատ լուրջ վտանգ է ներկայացնում»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Նրա կարծիքով, երկրին դեռևս պերմանենտ հեղափոխություն է սպառնում, որովհետև հակահեղափոխական ալիքը մշտապես զուգահեռ մեր իրականության հետ է ընթանալու: 

«Մենք դրանից դեռ երկար ժամանակ չենք կարողանալու ձերբազատվել: Այդ իսկ պատճառով ուժերի գերագույն լարում է հարկավոր: Եվ Աստված չանի, որ երկրապահները դեռ ձայներ բերելու հնարավորություն ունենան: Երկիրը կկործանեն: Հատկապես վերջին 10 տարին մեր երկիրը տոտալ թալանի է ենթարկվել, որի արդյունքում եղել են դիակներ, վիրավորներ, առևանգվածներ, բանտախցերում հանիրավի հայտնվածներ և այլն: Իսկ հիմա ոչ միայն քարերը հավաքելու, այլև նետելու ժամանակն է»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով այն մասին, թե ինչու է ինքը պաշտպանում Դոն Պիպոյին, նախկին ԱԱԾականն ասաց, որ Արթուր Ասատրյանը հանցագործ չէ, այդ պատճառով: Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեսակետին, թե թավշյա հեղափոխությունից հետո Էջմիածնում տեղի էր ունենում կրիմինալ հեղափոխություն, ապա ըստ Եղիազարյանի, դա հատուկ մտածված քայլ էր երեխաների ծանրոցները յուրացնող անձանց ապահովագրելու համար, ինչի դեմ էլ դուրս էր եկել Դոն Պիպոն: Հարցին, թե այդ դեպքում, ինչո՞ւ ոստիկանությանը դիմելու փոխարեն նա որոշել էր իր առանձնատանը նման քանակի զենքզինամթերք կուտակել, Գ.Եղիազարյանը պատասխանեց.

«Եթե դուք իմանաք, որ թիրախավորված եք և գիշերը հարձակման եք ենթարկվելու, ինչ կանեիք, այն դեպքում, երբ 10 տարի շարունակ Էջմիածնի բնակչությունը օրը 15-20 անգամ դիմել է իրավապահ մարմիններին, բայց ով դիմել է, նա էլ պատժվել է, նստել է: Այդպիսին է Էջմիածին քաղաքում տիրող իրականությունը: Եվ Վլադիմիր Գասպարյանը չլիներ, 50 հատ էլ Վլադիմիր Գասպարյան լիներ, եթե այդ ամենը առաջին դեմքի՝ Սերժ Սարգսյանի ուղիղ հովանու ներքո էր գտնվում, այդ պարագայում ի՞նչ Վլադիմիր Գասպարյան, ի՞նչ անվտանգություն, ի՞նչ պաշտպանության նախարարություն: Նրա ցանկացած հանցագործ միտումի տանիքը նա էր, նա էլ նրա համար հին բոլշևիկ էր: Այդքան բան»,- ասաց Գ.Եղիազարյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию