Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ստեփան Գրիգորյան. «Ռազմական գործողությունների հավանականությունը փոքր է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հայաստանյան վերլուծական շրջանակներում ակտիվ քննարկվում է, թե չի բացառվում պատերազմի վերսկսման հնարավորությունը: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, սակայն, այս պահին նման վտանգ չի տեսնում: 

«Բոլորս հասկանում ենք, որ գործ ունենք անկանխատեսելի երկրի հետ: Բայց այս պահին վտանգ չեմ տեսնում երեք պատճառներով: Առաջինն այն է, որ Հայաստանում կա իշխանություն, որը լեգիտիմ է: Ալիևը հասկանում է, որ եթե «ավանտյուրայի» գնա, Հայաստանը հակահարված կտա, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ ոքի չի լսի, կգնա մինչև վերջ: 2016 թվականի ապրիլին մեր զորքերը հակահարված տվեցին, բայց քանի որ Սերժ Սարգսյանն անկախ չէր, դրսից իր վրա ճնշում գործադրեցին, ու ինքն առաջ չգնաց: Նիկոլ Փաշինյանն այդ խնդիրը չունի: Եթե Ադրբեջանը սադրանքի գնա, հստակ պատժիչ գործողության կդիմի, և ո՛չ Պուտինը, ո՛չ Թրամփը չեն կարողանալու կանգնեցնել: Իսկ կարևորն այն է, որ սա հասկացել է նաև Ալիևը, և, ըստ այդմ, «ավանտյուրայի» չի գնա»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանի խոսքով` երկրորդ հանգամանքը կապված է Հայաստանի միջազգային ռեյտինգի հետ. «Հայաստանի ռեյտինգն աճում է. դուրս գալ մի երկրի դեմ, որտեղ լուրջ փոփոխություններ են կատարվում, որտեղ պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ, դժվար կլինի: Ալիևը դա էլ է հասկանում: Երրորդը Ռուսաստանի գործոնն է: Եթե ուշադիր հետևենք ՌԴ պաշտոնյաների հայտարարություններին, կտեսնենք, որ բոլորն, առանց բացառության, Ադրբեջանին զգուշացնում են` «իրավունք չունես գնալ ապակայունացնող քայլերի, քանի որ Հայաստանում լուրջ փոփոխություններ են, պետք է սպասենք, հետո կխոսենք»: Այս փուլում Ռուսաստանի գործոնը շատ դրական է: Ռուսաստանի համար ևս ձեռնտու չէ արագացնել գործընթացը, մենք իրենց ռազմավարական գործընկերն ենք, և իրենք ուզում են հասկանալ` վերջնական ո՞ւր է գնում Հայաստանը: Ադրբեջանը հասկանում է նաև Ռուսաստանի հայտարարությունները, որ ՌԴ-ն չի ողջունի «ավանտյուրան»: Այս երեք գործոնները թույլ չեն տա, որ իրավիճակն ապակայունացնելու գործողություններ լինեն` Ադրբեջանը մեծ ուժերով հարձակվի»:

Քաղաքագետը շեշտեց` այդուհանդերձ` մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք անկանխատեսելի երկրի հետ. «Համոզված լինելով` այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել, որովհետև կարող են ամեն ինչի գնալ: Հավանականությունը փոքր է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների կդիմի, բայց զգույշ լինել պետք է»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը, վերջին մի քանի օրերին հնչած հայտարարություններին, Ստեփան Գրիգորյանն ընդգծեց` պետք է հասկանալ, որ Ադրբեջանում իշխանությունը չի փոխվել:

«Նույն իշխանությունն է, և նույն հռետորաբանությունը պետք է լինի`«մենք պատրաստ ենք, շուտով կվերցնենք հողերը»… Նման ավտորիտար ռեժիմներում պրոպագանդիստական մեքենան դեր ունի: Ադրբեջանի ներկա հռետորաբանության մեջ զարմանալի ոչինչ չկա: Բացի այդ, հաճախ հայտարարություններն ուղղված են իրենց ներքին լսարանին: Պետք է ուշադիր հետևենք, բաց չթողնենք այն պահը, երբ իրենց հռետորաբանությունը մեզ ուղղված կլինի, բայց վերջին հայտարարություններն ուղղված են իրենց լսարանին»,-նշեց նա:

Քաղաքագետի խոսքով` Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման տեմպը պահելու մի քանի ուղղություններ կան:

«Պետք է աշխատել և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի հետ: Արդեն եղել են այցելություններ ՌԴ, Վրաստան, այց է նախատեսվում նաև Բրյուսել: Բայց գլխավոր քայլը կոռուպցիայի դեմ սկսված լուրջ պայքարն է` այդ պայքարի մասշտաբայնությունը պետք է պահպանել: Լրջագույն գործընթաց է, որը հետաքրքրում է աշխարհին: Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանը կդարձնի գրավիչ բոլորի համար: Մարդիկ հասկանում են, որ Հայաստանն ավելի հետաքրքիր է դառնում, ավելի բաց է աշխարհի համար: Հայաստանը դառնում է խաղացող, ունի իշխանություն, որը դինամիկ է և պայքարում է կոռուպցիայի դեմ`օրենքի գերակայության համար: Ներքին բարեփոխումները շատ ավելի ուժեղ կազդեն մեր ռեյտինգի վրա»,-եզրափակեց նա: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию