Թրամփը կոչ է արել ապօրինի միգրանտներին արտաքսել առանց դատավորների որոշման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր անօրինական ներգաղթյալներին երկրից արտաքսել առանց դատավորների որոշման եւ դատական գործերի հարուցման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք չենք կարող թույլ տալ այդ բոլոր մարդկանց ներխուժել մեր երկիր: Երբ ինչ-որ մեկը գալիս է, մենք պետք է անհապաղ, առանց դատավորների եւ դատական գործերի ուղարկեք նրանց այնտեղ, որտեղից իրենք եկել են: Մեր համակարգը ծաղրանք է միգրացիոն քաղաքականության, օրենքի եւ կարգի նկատմամբ»,- Twitter-ի իր էջին գրել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգների միգրացիոն քաղաքականության վրա ծիծաղում է «ամբողջ աշխարհը» եւ «այն չափազանց անարդար է այն մարդկանց նկատմամբ, որոնք անցել են համակարգով օրինական ճանապարհով եւ տարիներ շարունակ սպասում են հերթերում»:
«Միգրացիան պետք է հիմնված լինի արժանիքների վրա. Մեզ հարկավոր են մարդիկ, որոնք կօգնեն Ամերիկան հզոր երկիր դարձնել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: