Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բացահայտ անհանդուրժողականություն և անգամ թշնամանք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԶԼՄ–ների կողմից հրապարակված հոդվածները, տեսանյութերը, որոնք նոր իշխանության գործունեության վերաբերյալ որևէ քննադատություն են պարունակում, սոցիաական ցանցերում սուր հակազդեցության են արժանանում: Առկա ընդհանուր իրավիճակի մասին խոսելով` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ երեք գործոն առանձնացրեց: 

«Պետք է հաշվի առնենք, որ տեղի է ունեցել հեղափոխություն. նախևառաջ` գոյություն ունի հաղթած հեղափոխականների մի խավ, որը վայելում է ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Երկրորդ` գոյություն ունի պարտված քաղաքական ուժ, որը քաղաքական և ինֆորմացիոն դաշտում շարունակում է բավականին ուժեղ դիրքեր ունենալ: Երրորդ` գոյություն ունի ընդդիմություն, որն անտեսված է եղել Սերժ Սարգսյանի ժամանակ, մեծ հաշվով` անտեսված է նաև նոր իշխանության կողմից: Նշված երեք կողմերն էլ սոցիալական ցանցերի և ԶԼՄ–ների միջոցով միմյանց քննադատելու հնարավորություն ունեն: Բայց պետք է ընդգծենք, որ խոսքն արդեն բացահայտ անհանդուրժողականության և անգամ թշնամանքի մասին է, որը պետք է հաղթահարել: Անհանդուրժողականության մթնոլորտը շատ է թեժացել և իրավիճակը հաղթահարելուն ուղղված առաջին նախաձեռնությունը պետք է լինի իշխանության կողմից»,–ասաց Աշոտ Մելիքյանը:

Նրա կարծիքով` ստեղծված իրավիճակում իրենց դերն ունեն անձամբ վարչապետի կողմից արված որոշ արտահայտություններ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր որոշ հեռուստաընկերությունների «հակապետական քարոզչության» մասին: 

«Ըստ իս` Նիկոլ Փաշինյանը, համարելով գործընկեր, ԶԼՄ ներկայացուցիչների հետ շարունակում է խոսել և շփվել այնպես, ինչպես «Հայկական ժամանակ»–ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կամ հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը կխոսեր: Մինչդեռ`վարչապետի շուրթերից այդ կոչերն ու գնահատականները արդեն այլ երանգով ու այլ կերպ են հնչում: Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատը կարող են քայլեր ձեռնարկել, որ սոցցանցերում ու ԶԼՄ–ներում շիկացած մթնոլորտը մեղմվի: Վարչապետին շրջապատող երիտասարդ քաղաքական գործիչներին էլ պետք է հանդուրժողականություն ցուցաբերելու կոչ անեմ: Հատկապես, որ կրթություն են ստացել արտերկրում, որտեղ պետք է տեսած լինեն ԶԼՄ–ների նկատմամբ առկա հանդուրժողական վերաբերմունքը: ԶԼՄ–ների սուրբ պարտականությունն է քննադատաբար մոտենալ ցանկացած իշխանության գործունեությանը: Շատ կարևոր է, որ հանդուրժողականության նախաձեռնությունը լինի իշխանամերձ շրջանակներից: Մյուս կողմից` տեսնում ենք պարտված քաղաքական ուժի ակտիվությունը, պայքարն ինֆորմացիոն դաշտում, որն ունի շատ հստակ քաղաքական ենթատեքստ: Ցավոք, քաղաքական ուժերն իրենց պայքարի մեջ փորձում են օգտագործել լրատվամիջոցներին»,–ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ, այդուհանդերձ, հնչեցված խոսքերը չպետք է հասարակության մեջ անհանդուրժողականության և տարբեր հարթակներում հաշիվներ պարզելու հետևանք դառնան:

«Բոլոր նախորդ իշխանությունների ժամանակ քննադատական խոսքը սվիններով է ընդունվել: Այդ անհանդուրժողականությունն իշխանական ատյաններից իջել է դեպի հասարակություն: Ցավոք, նաև հասարակ քաղաքացին է ցանկացած քննադատական խոսք շատ հիվանդագին ու շատ հաճախ նաև թշնամաբար ընդունում: Այստեղ նոր իշխանություններն անելիք ունեն: Բայց բացի իշխանության նախաձեռնություններից, մյուս կողմերը ևս պետք է հասկանան, որ նոր իշխանությունները լուծելու բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեն, և նրանք շատ հաճախ կարող են սխալվել: Ավելին` նրանք այդ քննադատական խոսքի կարիքն ունեն: Թպետ, եթե այդ խոսքը քաղաքական ենթատեքստ ունի և զուտ վատաբանելու համար է, իհարկե, կարող է և հակադարձ ալիք բարձրացնել: Մեծ հաշվով` այդ կառուցողական մոտեցումը և շիկացած մթնոլորտը մեղմացնելու ցանկությունը պետք է լինի և՛ իշխանության, և՛ ընդդիմախոսների կողմից: Բարի կամքի դրսևորումներ պետք է ակնկալենք: Եթե այդ դրսևորումները չլինեն, այս ամենը շարունակվելու է, և յուրաքանչյուր փոքր առիթ փոթորկի է հանգեցնելու, ինչը ո՛չ իշխանություններին է պետք, ո՛չ հասարակությանը և ո՛չ էլ այն ուժին, որն առայժմ չի համակերպվել իր պարտության հետ»,–ընդգծեց ԽԱՊԿ նախագահը: 

Ինչ վերաբերում է «ֆեյքերին» և, այսպես կոչված, ֆեյքային անհանդուրժողականությանը, Ա. Մելիքյանը նկատեց. «Ֆեյքերը սահման չունեն: Աշխարհում էլ առայժմ միանշանակ լուծումներ չկան այդ առումով: «Ֆեյքերն» անթույլատրելի են քաղաքակիրթ հարաբերությունների և ինֆորմացիոն դաշտի համար, բայց մյուս կողմից տեխնոլոգիայի առումով նրանց դիմակայելը հեշտ չէ: Թեև այժմ փաստերի ստուգման միջոցով պարզեցում մտցնելու փորձ է արվում, բայց պետք է հաշվի նստենք այն իրողության հետ, որ երևույթն առկա է: Համապատասխան մոտեցումներ պետք է ցուցաբերենք, տարբերակները բազմաթիվ են` արգելափակել, արհամարհել, չնկատել և այլն: «Ֆեյքերն» էֆեկտիվ են գործում հատկապես դիլետանտ մարդկանց պարագայում: Այսինքն` երբ ճիշտն ու սուտը խառնվում են, իսկ այդ մարդիկ չեն կարողանում դիմակայել մանիպուլյացիաներին: Իսկ ովքեր սոցիալական ցանցերից օգտվելու մեծ փորձառություն ունեն, բավականին հաջող դիմակայում են: Երբ տարիներ անց մեր հանրության մոտ մեդիագրագիտությունը կխորանա, «ֆեյքերն» ավելի շատ կբացահայտվեն քաղաքացու կողմից»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հունիսի 7-ին որոշվելու է Հայաստանի ճակատագիրը․ Սայիդա ՊողոսյանԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Նրանք փորձում են իրենց բոլոր ձախողումները արդարացնել. Սամվել Կարապետյան Ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Արագածավանում․ ուղիղ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կտրված ձեռքս բռնած հասել եմ հիվանդանոց»․ Մարտիրոս Հովսեփյան «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ կհզորացնենք և կծաղկեցնենք մեր հայրենիքըԿարևո՛ր. Հերթական աղմկահարույց գաղտնալսումը. Ուժեղ ՀայաստանԿարբեցի արժանապատիվ տիկին Սուսաննայի խոսքը պարտավորեցնում է անել ավելին. Նարեկ Կարապետյան «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է Ռուսաստանից շարունակում են քննադատել Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. Ավետիք ՉալաբյանBauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Ռուսական միջուկային սուզանավերը դուրս են եկել ծով Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանՀայտնի երգիչը մահացել է անհասկանալի հանգամանքներումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդու Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Ինդոնեզիայում 4 անգամ ժայթքել է Սեմերու հրաբուխը Անդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը. «Փաստ»Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր 38-ամյա կինը ապակիով այլանդակել է քրոջ դեմքըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 մայիսի). Փլուզվել է երթևեկելի կամուրջ, կատարվել է Հայաստանի ղեկավարի փոփոխություն. «Փաստ»ՌԴ-ն ռազմավարական նշանակության հրթիռային համալիրները տեղակայել է դաշտային դիրքերում՝ զորավարժությունների համար Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ Ի՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները Ի՞նչ հոգեբանական վիճակում է գտնվում երկրի վարչապետըԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանՄայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԹոշակառուների համար փոփոխություններ կլինենԱԹՍ-ների hարվածից հետո այրվում է ՌԴ Սիզրանի նավթավերամշակման գործարանը․ կան զnհեր Սյունիքում բախվել է երկու «Mercedes Sprinter». կա զոհ Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»Ադրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը