Ռուսաստանում սահմանափակումներ են սահմանել «կեղտոտ» ավտոմեքենաների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել նոր խմբագրված Ճանապարհային երթեւեկության կանոնները, որոնց համաձայն՝ մասնավորապես սահմանափակում է սահմանվել կեղտոտ արտանետմամբ տրանսպորտի մուտքի համար: Սահմանափակումները կտարածվեն «Եվրո-0», «Եվրո-1», «Եվրո-2» դասի շարժիչներով ավտոմեքենաների վրա, հայտնում է «Կոմերսանտը»:
Կառավարության №832 որոշումը հուլիսի 1-ից մի շարք նոր ճանապարհային նշաններ կմտցնի: Դրանց թվում է «Էկոլոգիական դասի մեխանիկական փոխադրամիջոցների սահմանափակման գոտի» ցուցանակը՝ արգելված է այն ավտոմեքենաների երթեւեկությունը, որոնց էկոլոգիական դասը (նշված է մեքենայի փաստաթղթերում) ցածր է ցուցանակում նշված նիշից:
Գաղափարն առաջ է քաշել տրանսպորտի նախարարությունը, որը ՃԵԿ ուղղումները մշակել է դեռեւս 2014-ին՝ վկայակոչելով արտասահմանյան փորձը: Մարզային իշխանությունները պետք է իրավունք ունենան շրաններում սահմանափակումները մտցնել անբարենպաստ բնապահպանական իրադրության հետ կապված, կարծում են գերատեսչությունում:
Կեղտոտ արտանետմամբ տրանսպորտի երթեւեկությունը սահմանափակող գաղափարը քննարկվում է 10 տարուց ավելի, այս թեման Մոսկվայի կառավարությունում բարձրացվել է դեռեւս Յուրի Լուժկովի իշխանավարման տարիներից՝ 2000-ական թվականների կեսից: