Մեծ Բրիտանիայի իշխանությունները իրենց գործողությունների փորձ են անցկացրել թագուհու մահվան դեպքում
МЕЖДУНАРОДНОЕ
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում անցկացվել են թագուհու մահվան դեպքում իշխանությունների գործողությունների մշակման վարժանքներ, հայտնում է The Times-ը:
Հունիսի 28-ին փոխվարչապետ Դեւիդ Լինդինգթոնը նախարարների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է, թե միապետի մահվան օրը ինչ միջոցներ են ընդուվելու, երբ վարչապետը պետք է այդ նորությունը հրապարակի՝ հայտարարելով 10-օրյա սուգ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ վարժանքները պայմանավորված չեն թագուհու առողջական վիճակի հետ կապված մտահոգություններով, այլ համարվում են «Լոնդոնյան կամուրջ» ծածկանունով ծրագրի մասը:
Պարբերականի աղբյուրներից մեկը հայտնել է, որ նախկինում նախարարները նման վարժանքներին չեն մասնակցել, նրանք առաջին անգամ են հրավիրվում:
Սա առաջին դեպքն է, երբ քաղաքական գործիչները եւ քաղաքացիական ծառայողները միասին են հավաքվել մշակելու գործողությունները, որոնք ներառում են նաեւ երկրի վարչապետի ուղերձը ազգին:
The Daily Mail-ը նշում է, որ վարժանքներն անցկացվել են այն շաբաթ, երբ 92-ամյա թագուհին առողջական վիճակի պատճառով ստիպված է եղել հրաժարվել Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվող պատարագից: Բուքինգեմյան պալատում շեշտել են, որ Եղիսաբեթ II-ի առողջության համար մտահոգվելու պատճառ չկա: