Բոլթոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը կարելի է չեզոքացնել մեկ տարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿԺԴՀ-ի իշխանությունները կարող են մեկ տարվա ընթացքում դադարեցնել իրենց միջուկային ծրագիրը: Կիրակի օրն այս մասին ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է ‘«ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով CBS-ը:
Բոլթոնը նաեւ պատմել է, որ Վաշինգտոնը բանակցում է Փհենյանի հետ՝ գիտակցելով, որ ԿԺԴՀ-ն չէր կատարում իր խոստումներն անցյալում: «Դրանով զբաղվող խումբն ամպերում չի ճախրում: Մենք լավ գիտենք, թե ինչն է արել Հյուսիսային Կորեան անցյալում»,- ասել է նա:
Ինչպես սինգապուրյան գագաթնաժողովի հաջորդ օրը Սեուլ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր պետքարուղար Մայք Պոմպեոն, Վաշինգտոնը հույս սւնի, որ ապամիջուկայնացման գործընթացը վերջնականապես կավարտվի առաջիկա երկու-երկուսուկես տարվա ընթացքում, այսինքն՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտին: