Իրանն ՕՊԵԿ-ին կոչ է արել որոշ երկրների կողմից նավթի արդյունահանման միակողմանի աճ թույլ չտալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն ՕՊԵԿ-ի (անգլ.՝ The Organization of the Petroleum Exporting Countries; կրճատ՝ ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ) համաժողովի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Սուհէյլ ալ Մազրուին կոչ է արել առանց կոնսենսուսի հասնելու արդյունահանման սահմանափակման մասին ՕՊԵԿ+-ի համաձայնագրի որոշ մասնակից պետությունների կողմից արդյունահանման ծավալների ավելացում թույլ չտալ: Այս մասին նշվում է Զանգանենի՝ ԱՄԷ-ի էներգետիկայի նախարարին ուղարկված նամակում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Shana գործակալությունը:
Ըստ դրա տվյալների՝ Իրանի նավթի նախարարը ՕՊԵԿ-ի երկրներին նաեւ կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի միջոցներից, քանի որ դա կարող է խաթարել կազմակերպության միասնությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՕՊԵԿ-ն պետք է ավելացնի նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով: