Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պաշտոնապես դիմել եմ ՀՀ նախագահ Ա. Սարգսյանին. Արմեն Դանիելյան

ԲԼՈԳ

Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ...

Այսօր պաշոտնապես դիմել եմ ՀՀ նախագահ Ա. Սարգսյանին, 
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ինձ ազատելու ՀՀ Նախագահի 2013թ. հոկտեմբերի 15 ՆՀ- 264 –Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու խնդրանքով: Այդ հրամանագրում բացակայում են դատախազին պաշտոնից ազատելու՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր հիմքերը, հետևաբար ՀՀ նախագահի հրամանագիրն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

ՀՀ նախագահ պարոն Ա. Սարգսյանին,
ՀՀ նախկին գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանից

Մեծարգո պարոն ՀՀ Նախագահ,

2008թ. մայիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել եմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում: ՀՀ նախագահը հրամանագիրն ընդունելիս ղեկավարվել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով (27. 11. 2005) և հիմք է ընդունել ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը (22.02.2007):

2008թ. հունիսի 28-ի ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ինձ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ նախագահը հրամանագիրն ընդունելիս ղեկավարվել է ՀՀ Սահմանադրության 55–րդ հոդվածի 16–րդ կետով և հիմք է ընդունել ՛՛Դատախազության մասին ՀՀ օրենքի 38–րդ հոդվածի 2–րդ մասը:

2013թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել եմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: ՀՀ նախագահը հրամանագիրն ընդունելիս ղեկավարվել է ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով: ՀՀ նախագահի հրամանագրում բացակայում է դատախազին պաշտոնից ազատելու ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի հիմքը:

Նշված հոդվածի համաձայն դատախազին պաշտոնից ազատելու հիմքերն են՝ 
1) անձնական դիմումը,
2) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը,
3) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը,
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը,
5) հաստիքի կրճատումը,
6) դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելուց հրաժարվելը դատախազության այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նա աշխատել է,
7) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը,
դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքերով,
9) սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը կամ ֆիզիկական արատ ձեռք բերելը:
2. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք կարող են հանդիսանալ նաև`
1) դատախազին պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգը խախտելը,
2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը,
3) ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 14-րդ մասի 6-րդ կետով նախատեսված (ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին միջնորդությամբ որակավորման հանձնաժողովի) որոշումը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարող է պաշտոնանկ արվել նաև ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքի 47–րդ հոդվածի 5–րդ մասով սահմանված դեպքում, այն է՝ գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ պաշտոնից ազատում կարգապահական տույժը կիրառում է Հանրապետության Նախագահը` գլխավոր դատախազի ներկայացմամբ: Այս դեպքում ևս ՀՀ նախագահի հրամանագրում պետք է հիմք ընդունվեր ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքի վկայակոչված հոդվածը:

Հատկանշական է, որ ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքի 48 հոդվածի 11–րդ մասի համաձայն դատախազն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժը օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:

Նշված օրենքով դատախազության գործունեության սկզբունքների շարքում կարևորվել է դատախազի ինքնուրույնության և նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիության սկզբունքների ամրագրումը: Ըստ այդ ամրագրման՝ յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար (6-րդ հոդվ. 1-ին մաս), իսկ դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է (6-րդ հոդվ. 2-րդ մաս):

Պատշաճ դատախազական գործունեություն իրականացնելու համար ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքի 44-րդ հոդվածում սահմանվել են դատախազի իրավական պաշտպանության երաշխիքները: Ըստ այդմ՝ դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին (1-ին մաս), ավելին, դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից բացառությամբ Սահմանադրությամբ և ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի և կարգի (2-րդ մաս):

Ինչպես յուրաքանչյուր դատախազ, այդ թվում նաև ես՝ ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքով (40-րդ հոդված) սահմանված կարգով դատախազության կոլեգիայի նիստում երդվել եմ՝ ծառայողական լիազորություններս իրականացնելիս անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը:

Իմ գործունեության ընթացքում բացառապես խրախուսվել եմ և արժանացել պետական բարձրագույն պարգևների: 
Պարգևատրվել եմ ԱԺ նախագահի պատվո շքանշանով և շնորհակալագրով, ՀՀ Վարչապետի հուշամեդալով, ՌԴ, ԻԻՀ, ՉԺԴ, ԼՂ, ՀՀ գլխավոր դատախազների հուշամեդալներով և շնորհակալագրերով:

Այսպիսով, 2013թ. հոկտեմբերի 15-ի ՀՀ նախագահի հրամանագրում բացակայում են ինձ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքով սահմանված բոլոր հիմքերը, այդ թվում՝ անձնական դիմումը: 
ՀՀ նախագահի հրամանագիրը որպես անհատական իրավական ակտ ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի ... ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում: Նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի... անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով: Եթե նշված անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն (այդ թվում՝ հանձնարարություններ) սահմանող կամ...անձանց իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը... քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից...:

Սակայն առ այսօր ՀՀ նախագահի հրամանագիրն ինձ այդպես էլ չի հանձնվել և պատշաճ կարգով չի ծանուցվել, հետևապես այն ուժի մեջ չի մտել…:

Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում (ՀՀ Սահմանադրության 56 հոդված (27.11.2005):

Մեծարգո պարոն ՀՀ Նախագահ, երկու անգամ նամակով դիմել ՀՀ նախկին նախագահին և հայտնել, որ ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել: Ցավոք, այդ դիմումներին պատասխան չի տրվել:

Իրավական պետության կարևոագույն սկզբունքներից է օրինականության սկզբունքը: Ըստ այդմ՝
պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով (ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մաս, 06.12.2015) :
ՀՀ Սահմանադրության 50 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան…:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ քննիչն իմ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մեջ (22.06.2018 թիվ 18-136Ն18) արձանագրել է, որ՝ «Արմեն Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու դեպքում բացակայել են դատախազին պաշտոնից ազատելու՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով թվարկված բոլոր հիմքերը, այդ թվում նրա գրավոր դիմումը, հետևաբար՝ նա զբաղեցրած պաշտոնից ազատվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ»:

Հետևաբար անվավեր է այն ոչ իրավաչափ ակտը, այդ թվում նաև ՀՀ նախագահի հրամանագիրը, որն ընդունվել է՝ օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Հաշվի առնելով վերոգրյալը խնդրում եմ՝ քննարկել ՀՀ Նախագահի 2013թ. հոկտեմբերի 15 ՆՀ- 264 –Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու հարցը: 
Հղումներն արված են պաշտոնից ազատվելու ժամանակ գործող օրենսդրությանը:

Կանխավ շնորհակալ եմ: 
Հարգանքով՝ Արմեն Դանիելյան

Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին