Հակաքարոզչություն և կենացներ. մի քարոզարշավի պատմություն. «Փ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Արտահերթ ընտրությունների գործոնը գերագնահատված է. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ինձ ճանաչելով՝ բոլորը գիտեն, որ ինձ հնարավոր չէ ահաբեկել կա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչպե՞ս է ավագանու կազմից ընտրվելու Երևանի քաղաքապետ. «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հնի և նորի խաչմերուկում. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 22.Սեպտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ ՆԱՏՕ-ի եւս մեկ ռազմանավ Է մտել Միջերկրական ծով Սփյուռքի նախարարը Դամասկոսում ունեցել է մի շարք հանդիպումներ Ռումինական «Ագերպրես» գործակալության տնօրենն ընտրվել է Լրատվական գործակալությունների եվրոպական ալյանսի գլխավոր քարտուղար ՌԴ-ն եւ Թուրքիան համաձայնեցրել են ապառազմականացված գոտու սահմանները Իդլիբում. Լավրով

Ախալքալաքի Կուլիկամ գյուղի տոնը նշվեց հետաքրքիր միջոցառումներով

 

 Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի օրը առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ նշվեց հուլիսի 1-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տոնը նշանավորվեց Սբ. Երրորդություն եկեղեցու վերաօծմամբ և գյուղամեջում Արցախյան հերոսամարտի մասնակից, ծնունդով Կուլիկամ գյուղից Արթուր Ղարիբյանի հուշաքարի բացմամբ:

 

Տոնակատարությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Արցախյան հերոսամարտի մասնակից Արթուր Ղարիբյանի եղբայրը՝ Գրիգոր Ղարիբյանը, հուշաքարի բացման նախաձեռնող Արմեն Ուզունյանը, բարերար Աղվան Աջամօղլյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրենի տեղակալ, ծնունդով Կուլիկամ գյուղից Սամվել Մկոյանը, բազմաթիվ կուլիկամցիներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից:

 

Տոնական օրը սկսվեց եկեղեցու վերաօծման արարողությամբ՝ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի: Վերաօծվեցին եկեղեցու 16 սյուները, Սուրբ խորանը, մկրտության ավազանն ու սրբապատկերները: Արդեն վերաօծված եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցեց Ախալքալաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

 

Սբ. Երրորդություն եկեղեցին վերակառուցվել է ծնունդով կուլիկամցի, ռուսաստանաբնակ Ստեփան Ուզունյանի բարերարությամբ: Եկեղեցու վերանորոգման աշխատանքներին իրենց ներդրումն են ունեցել նաև բազմաթիվ կուլիկամցիներ:

 

Սուրբ Պատարագից հետո գյուղամեջում տեղի ունեցավ արցախյան գոյամարտի մասնակից, ծնունդով Կուլիկամ գյուղից Արթուր Ղարիբյանի հուշաքարի բացումը: Հուշաքարը բացվեց Արմեն Ուզունյանի նախաձեռնությամբ և բարերար Աղվան Աջամօղլյանի ու համագյուղացիների համատեղ ջանքերով: Հուշաքարի բացմանը ներկա էին նաև Արթուրի մարտական ընկերները: Գեղարվեստական տարբեր կատարումներով հանդես եկան Ա. Ղարիբյանի անունը կրող հանրային դպրոցի սաները: Հնչեցին հերոսին նվիրված բանաստեղծություններ և երգեր:

 

Տոնական օրն ավարտվեց վերջերս վերանորոգված հանդիսությունների սրահում ավանդական մատաղի օրհնության կարգով և համտեսով:

 

website by Sargssyan