Եմենում 3 տարում ավելի քան 2000 երեխա է զոհվել հակամարտության պատճառով. ՅՈւՆԻՍԵՖ
МЕЖДУНАРОДНОЕ
Եմենում կառավարական ուժերի և հուսիթ ապստամբների միջև հակամարտության հետևանքով 2015 թվականից ի վեր 2200 երեխա է մահացել, ևս 3400-ը վիրավորվել են: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավար Հենտրիետա Ֆորի հայտարարության մեջ:
«Եվ դրանք միայն այն թվերն են, որոնք մեզ հաջողվել է հաստատել: Իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել», - հայտարարել է Ֆորը:
Միևնույն ժամանակ ՅՈւՆԻՍԵՖ-ում ուշադրություն են հրավիրել Եմենի Հոդեյդա քաղաքում տիրող հումանիտար իրավիճակի վրա՝ նշելով, որ Հոդեյդայում 5000 ընտանիք լքել է տները վերջին երկու շաբաթում: Ֆորի խոսքով՝ քաղաքի որոշ շրջաններում ժամանակավորապես բացակայում է էլեկտրականությունը, ինչպես նաև դժվարություններ են դիտվում ջրի հասանելիության առումով:
ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավարը նշել է, որ կազմակերպության աշխատակիցները հակամարտությունից տուժած երեխաներին ինչպես բժշկական, այնպես էլ հոգեբանական օգնություն են ցուցաբերում: