Իրանը բողոքի նոտա է հայտնել Ֆրանսիային և Գերմանիային իրանցի դիվանագետի ձերբակալության պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հայտնել Ֆրանսիային և Գերմանիային՝ կապված իրանցի դիվանագետի ձերբակալման հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Ավելի շուտ հաղորդվում էր, որ Գերմանիայում ձերբակալվել է Վիեննայում հավատարմագրված իրանցի դիվանագետը՝ Ֆրանսիայում ահաբեկչության նախապատրաստման մասին գործի շրջանակներում: Ավստրիան պահանջել է դիվանագետին զրկել իմունիտետից: Ահաբեկչության կանխման մասին լուրը ԶԼՄ-ներում հայտնվել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Շվեյցարիա և Ավստրիա կատարած այցից առաջ: Իրանը մեղադրանքները հերքում է:
Քասեմիի խոսքով՝ ձերբակալության հանգամանքով պայմանավորված՝ Իրանի ԱԳՆ են կանչվել Ֆրանսիայի և Բելգիայի դեսպանները, ինչպես նաև Թեհրանում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը: