Իսրայելի նախկին նախարարներից մեկը դատարանի առաջ է կանգնել՝ Իրանի օգտին լրտեսելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով նախկին նախարար Գոնեն Սեգևը կանգնել է դատարանի առաջ՝ մեղադրվելով երկրի համար թշնամական պետություն համարվող Իրանի օգտին լրտեսելու համար:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, դատավարությունն անցկացվել է փակ դռների հետևում՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Լրագրողներին թույլ չեն տվել ներկա լինել դատավարությանը:
Հայտնի է, որ Սեգնևը պաշտոնավարել է 1995-1996թթ.: Նրան մեղադրում են 2012թ. մինչ այս տարվա մայիսը «թշնամուն» աջակցելու ու Իսրայելի շահերին վնասող տեղեկությունները Թեհրանին փոխանցելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սեգևը մեղադրվում է Իրանին՝ Իսրայելի էներգետիկ շուկայի, Իսրայելի անվտանգության օբյեկտների, հրեա պաշտոնյաների մասին տեղեկություններ փոխանցելու համար:
Բացի այդ, նախկին նախարարին մեղադրում են Իրան մեկնելու ու իր համախոհների հետ հանդիպելու համար: