Եվրամիությունը կես տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված ոլորտային պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Ռուսաստանի դեմ սահմանված ոլորտային պատժամիջոցների երկարաձգման մասին, որոնց գործունեության ժամկետը սպառվում է 2018-ի հուլիսի 31-ին:
Ինչպես տեղեկացնում է РБК-ն, պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2019-ի հունվարի 31-ը: Եվրոպական խորհրդի որոշումը, որի կազմում ընդգրկված են ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները, կայացվել է միաձայն:
Պատժամիջոցների շրջանակներում կիրառվող սահմանափակումները տարածվում են ռուսական տնտեսության ֆինանսական և էներգետիկ հատվածների, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության և կրկնակի նշանակության ապրանքների արտադրության վրա:
Պատժամիջոցները սահմանափակում են այդ ոլորտներում աշխատող ռուսական ընկերությունների պարտատոմսերը ԵՄ ֆինանսական շուկաներում բաշխելու և եվրոպական բանկերից վարկեր ստանալու հնարավորությունները: