Պակիստանի նախկին վարչապետին 10 տարվա ազատազրկման են դատապարտել կոռուպցիայի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամաբադի հակակոռուպցիոն դատարանը Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ուրբաթ դատապարտել է 10 տարվա ազատազրկման և 10 մլն դոլարի չափով տուգանք սահմանել նրա նկատմամբ:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, Շարիֆը մեղավոր է ճանաչվել Լոնդոնում էլիտար անշարժ գույք ձեռք բերելու մասին կոռուպցիոն գործով: Նրա դուստր Մարիամ Շարիֆը նույն գործի շրջանակներում դատապարտվել է 7 տարվա ազատազրկման և 2.6 մլն դոլար տուգանք վճարելու: Մարիամի ամուսինը՝ իրավաբան Մուհամադ Սաֆդարը մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել: Դատապարտյալի որոշմամբ՝ նրանց պատկանող լոնդոնյան անշարժ գույքը կբռնագրավվի:
Նավազ և Մարիամ Շարիֆները ներկա պահին Լոնդոնում են գտնվում, որտեղ քաղցկեղի դեմ բուժում է ստանում Պակիստանի նախկին վարչապետի կինը:
Շարիֆը վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1990-1993 թվականներին և 1997-1999 թվականներին, իսկ երրորդ անգամ նա վարչապետ է դարձել 2013 թվականին: