«Ո՞ւր գնա Թամարը այս տարի ամառը». «Փաստ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ամառը դեռ աջևում է, բայց արդեն կարելի է կարծիք կազմել այն մասին, թե մեր քաղաքացիներն այս ամառ հանգստի որ ուղղություններն են նախընտրում: «Փաստ»-ը մի շարք տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում փորձել է պարզել, թե որոնք են հայաստանցիների նախընտրած երկրները: Պարզվում է` նախասիրություններն առանձնապես չեն փոխվել նախորդ տարիների համեմատ: Տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները, որպես հանգստի առավել ցանկալի երկիր, առանձնացրեցին Եգիպտոսը: Եգիպտոսից հետո «երկրորդ հորիզոնականում» Հունաստանն է: Այս երկու երկրներին հաջորդում են Իտալիան ու Միացյալ Արաբական Էմիրությունները: Իհարկե, «թրենդից» դուրս չէ նաև հարևան Վրաստանը: Թեմային առավել մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ համարում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում