Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ռուսաստանի հավաքականի պարտության մասին
ԼԱՅՖ
Երեկ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ¼ եզրափակիչում Ռուսաստանի հավաքականը պարտվեց Խորվաթիայի հավաքականին։
Գարիկ Մարտիրոսյանի կինը ամուսնու հետ այցելել էր խաղը դիտելու, որն անցկացվում էր Սոչիում, իսկ ավելի ուշ իր Instagram-ում Ռուսաստանի հավաքականին սատարել է հումորային հաղորդագրությամբ։
«Կցանկանայի բացատրել, թե ինչու ես սափրեցի բեղերս եւ, որպես հետեւանք, մեր հավաքականը պարտվեց Խովաթիային։ Ես անկեղծորեն գտնում եմ, որ մերոնք եւս մեկ հաղթանակ չէին կարող վերապրել, կոչնչացվեին ՌԴ սպիրտի ռազմավարական պաշարները, երեխաները իրենց հայրերին չէին տեսնի եւս մի քանի օր, տղամարդիկ այլեւս կանանց չէին տանի ձեռքերի վրա, այլ կանայք՝ տղամարդկանց, իրադարձության տոնական բաղադրիչը մատնանշող հայհոյանքն արագորեն կսպառվեր, իսկ առջեւում մեկ այլ տոն կա՝ Նոր տարին։ Ի՞նչ խոսքերով եք ճանապարհելու հին տարին, քաղաքացինե՛ր։
Պետք չէ մոռանալ, որ մեր ոստիկանները «զզվել» են արդեն ժպտալ, թողեք հանգստանան, նրանք էլ են մարդ։ Սիրելի (ուղիղ եւ անուղղակի իմաստով) մեր հավաքական, շնորհակալություն պարգեւած բավականության համար, շնորհակալություն տոնի համար։ Ես ձեզ փոքրիկ խնդրանք ունեմ՝ ուրախացրեք մեզ ավելի հաճախ եւ մինչեւ աշխարհի հաջորդ առաջնությունը, որ մի քիչ ընտելանանք դրան։ Եվ այն ժամանակ, երբ դուք դառնաք Քաթարում աշխարհի առաջնության չեմպիոն, մենք արդեն ֆիզիկապես եւ բարոյապես դրան պատրաստ կլինենք»,-գրել է Ժաննան։